Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժողովրդավարության անվան տակ՝ ժողովրդավարության հետընթաց. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին աշխարհին ներկայանում էր «հեղափոխության» բրենդով, որի առանցքային հատվածը վերաբերում էր ժողովրդավարական բարեփոխումներին։ Պատահական չէ, որ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում շեշտում է, որ իր ունեցած ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը, իսկ ժամանակակից աշխարհում մեր երկիրը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր:

Սակայն որևէ երկրի ժողովրդավարության մակարդակի գնահատականը իշխանությունները չէ, որ պետք է տան, դա պետք է անեն հասարակությունը, ինչպես նաև տվյալ երկրի ներսում, ինչպես նաև «դրսում» գործող համապատասխան կառույցները։ Ի վերջո, ցանկացած իշխանություն իր իսկ գործողությունների հանդեպ շատ սուբյեկտիվ է, առավել ևս՝ ժողովրդավարության առումով։ Այս իշխանությունների հետ մի հարցում համաձայն ենք՝ ամենաթողությունը և անարխիան որևէ աղերս չունեն ժողովրդավարության հետ։ Սակայն ցավն այն է, որ հենց այս լոզունգն է սկսել սպառնալ բուն ժողովրդավարությանը:

Բանն այն է, որ նման լոզունգի ներքո իրականացվում են իբր «կարգավորիչ», իբր «օրենքի դիկտատուրայից» բխող, իբր «պողպատյա մանդատից» բխող քայլեր, որոնք պարզապես կործանում են ժողովրդավարության բոլոր շյուղերը... Այնտեղ, ուր խնդիր լուծելու նպատակով անհրաժեշտ են իշխանական համակարգի գործողությունները, նրանք գլխավորապես ձեռքերը լվանում են և իրավիճակը թողնում բախտի քմահաճույքին։ Ավելին, իշխանություններն ուղղակի կրավորական կեցվածք են ընդունում, երբ խոսքը վերաբերում է թշնամական պետություններին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անմիջապես գործի է անցնում, երբ խոսքը վերաբերում է իրենց աթոռներին։ Ու այս դեպքում, որպես կանոն, նրանք գործի են դնում բռնաճնշումները և սահմանափակումների իրենց լծակները, ինչը փորձագետների կողմից հստակ գնահատվում է որպես ժողովրդավարական հետընթաց ։

Հենց այս տրամաբանության շրջանակներում հեծանիվով գործի գնացող երկրի ղեկավարը շատ արագ վերածվեց հանրության համար անհասանելի, անվտանգության հարյուրավոր աշխատակիցներով շրջապատված անձի։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ Նիկոլ Փաշինյանի մասին մի «թթու խոսքը» դառնում է պատժամիջոցներ կիրառելու առիթ:

Հենց միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունները ընդդիմադիրների դեմ պայքարում են՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, արդեն իսկ բավական խոսուն է։ Այդպես եղել է երեք տարի շարունակ, այդպես է նաև այսօր՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքված քրգործից մինչև Արմեն Չարչյանի ու Սյունիքի նախկին ու ներկա համայնքապետների դեմ իրականացվող քաղաքական ճնշումները՝ իրավական գործիքներով: Ընդ որում, իշխանությունները ստեղծում են անհրաժեշտ իրավական «հիմքեր», որպեսզի ցանկացած դեպքում կարողանան ճնշել ընդդիմադիրներին ու նրանց քրեական գործերի թիրախ դարձնեն։

Այդ նպատակին է ծառայելու, օրինակ՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, հայհոյանքը քրեականացնելու մասին իշխանությունների «մոգոնած» օրինագիծը, որն արդեն ուժի մեջ է մտնում, և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ։ Ու այս նախաձեռնություններում տարընթերցումներն այնքան շատ են, որ իշխանություններն ինչպես ուզեն, այնպես էլ կարող են դրանք օգտագործել։ Օրինակ՝ անհասկանալի է մնում «ծանր վիրավորանքի» ու ազատ խոսքի սահմանը։ Ասենք, երբ ընդդիմադիրներից մեկը որևէ արտահայտություն է արել, կարող է պարզվել, որ հանցանք է կատարել, իսկ երբ իշխանական պատգամավորներից մեկն է նմանատիպ արտահայտություն թույլ տվել իրեն, ապա նա օգտվել է իր ազատ խոսքի իրավունքից։ Մյուս կողմից՝ այս իշխանության համար իսկական թշնամի են դարձել լրագրողներն ու լրատվամիջոցները: Հենց միայն ԱԺ-ում նրանց գործունեության սահմանափակումները ժողովրդավարության հետընթացի փայլուն օրինակ են:

Բայց այս մասին՝ «հաջորդ դասին» ու ավելի մանրամասն: Իշխանությունների թիրախում են հայտնվում նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր արտահայտում են իրենց դժգոհությունն իշխանությունների վարած քաղաքականությունից, պահանջում են Փաշինյանի հրաժարականը կամ իշխանություններին պարտադրում են կատարել իրենց գործառույթները, օրինակ՝ լուծել անվտանգության կամ ոռոգման ջրի խնդիրը։ Ու ազատ խոսքից այնքան սարսափած են, որ նույնիսկ կառավարության շենքից բավականին հեռու գտնվող քաղաքացուն, որը Նիկոլի հեռացման կոչ էր անում, բռնությամբ հեռացնում են տարածքից:

Ու ընդհանրապես, 10 անձից ավելի հավաքները Նիկոլ Փաշինյանին սարսափեցնում ու կատաղեցնում են, ուստի ամենափոքրիկ հավաքի դեպքում անգամ քաղաքացիներին բռնի կերպով հեռացնում են կամ բերման են ենթարկում։ Այսպիսով, Փաշինյանը մեծ արագությամբ փորձում է բռնապետություն կերտել, մեկ անձի բացարձակ իշխանություն։ Դա նրան հազիվ թե հաջողվի, սակայն այդ ճանապարհին մենք շարունակելու ենք կորցնել ու կորցնել: Եթե այս ամենը արագ չկանխվի, վախենանք՝ հետո անուղղելի ուշ լինի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами