Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գավառի թատրոնը մարզի մշակութային կենտրոնն է». առկա խնդիրների հիմքում բյուջեի սղությունն է. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գավառ քաղաքում թատրոն գոյություն ունի 1895 թ.-ից: 1935 թ.-ին այն ստացել է պետական կարգավիճակ: «1895 թ.-ին ուսուցչական կոլեկտիվի ջանքերով ստեղծվել է թատրոնը: Բեմադրվել են առաջին ներկայացումները, ազդագրերը պահպանվում են մեր արխիվում և մարզային թանգարանում: Բեմադրվել է Րաֆֆու «Սամվելը», «Երեք քաջերը» և այլն: 1959 թ.-ին թատրոնը կոչվել է Լևոն Քալանթարի անունով: Այն սեփական շենք չի ունեցել, մի տեղից մյուսն են տեղափոխվել: Այսպես մինչև 1965 թ.-ը, երբ Գավառում կառուցվել է թատրոնի շենքը: Այդ շենքում թատրոնը գործել է մինչև 2007-2008 թվականները: Այն վթարային էր: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գավառ այցի ժամանակ թատրոնի տնօրենը, ռեժիսորը և կոլեկտիվը նամակով դիմում են նրան վերանորոգման խնդրանքով, բայց որոշվում է հիմնովին քանդել թատրոնի շենքը և նորը կառուցել: 2009 թ.-ից սկսվում են քանդման աշխատանքները, 2012 թ.-ից՝ հիմնական շինարարությունը: Շենքը 2500 քմ տարածք է զբաղեցնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը՝ նշելով, որ Գավառի թատրոնի շենքն առաջինն է, որը կառուցվել է Հայաստանի անկախանալուց հետո:

No description available.

Շենքի կառուցման ընթացքում թատրոնը պարապուրդում չի եղել:«Գավառի քաղաքապետը շինարարության ընթացքում թատրոնին տրամադրել է հին դպրոցի շենքից մի հատված, որտեղ թատրոնը ծավալել է իր գործունեությունը: Այդ ընթացքում ունեցել են բազմաթիվ ներկայացումներ, մասնակցել տարբեր փառատոնների, շահել մրցանակներ, շրջագայել մարզում, եղել տարբեր դպրոցներում, մշակույթի տներում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Թատրոնի նոր շենքը շահագործման է հանձնվել 2017 թ.-ի նոյեմբերին: «Այդ ընթացքում «Արմմոնո» փառատոնի ժամանակ բեմադրել ենք «Համաստեղի տունը» ներկայացումը, 2018 թ.-ի մարտին մասնակցել «Արտավազդ» թատերական փառատոնին՝ Օսկար Ուայլդի «Սալոմե» դրամայով: Լաուրա Ստեփանյանը, որը մարմնավորում էր Սալոմեին, արժանացավ «Արտավազդ» դեբյուտ դիպլոմի, իսկ գլխավոր ռեժիսոր Արմեն Սաֆարյանը՝ խրախուսական մրցանակի: Ի դեպ, երկու ամիս է, ինչ թատրոնի ռեժիսորը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, ներկա պահին ռեժիսոր չունենք: Ինչո՞ւ եմ նշում այս մանրամասները: Այս ողջ ընթացքում թատերախումբն ստեղծագործում էր դպրոցի շենքում»,-ընդգծում է թատրոնի տնօրենը:

No description available.

2018 թ.-ի նոյեմբերի 19-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է թատրոնի շենքը: «Բացմանը ներկա էին պաշտոնյաներ, հյուրեր: Հրավիրել էիք Գեղարքունիքի տարբեր տարիների մարզպետներին, որոնք մասնակցություն էին ունեցել թատրոնի կառուցման գործում: Առաջինը խաղացինք «Սալոմե» ներկայացումը»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

Անդրադառնում ենք դերասանական կազմի սերնդափոխության խնդրին: «Ունենք 14 դերասան, մեկ-երկու հաստիք թափուր է հասկանալի պատճառներով, սոցիալական վիճակից ելնելով՝ արտերկիր են մեկնել սեզոնային աշխատանքի, կվերադառնան, նորից կընդունենք թատրոն: Մեր թատրոնում է աշխատում վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանը, մեր վաստակաշատ դերասաններն են Ալվարդ Ստեփանյանը, Մարտուն Ղևոնդյանը, Սեդա Թովմասյանը, միջին տարիքի՝ Հովհաննես Օհանյանը, Ռուզաննա Պողոսյանը, Սուսաննա Սարգսյանը, որոնք փոխարինելու են վաստակաշատ դերասաններին: Իմ ծրագրում նշել էի, որ թատրոն պետք է ընդունենք մեր մարզի բոլոր այն ուսանողներին, որոնք սովորում էին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Նրանց բոլորին գրանցեցինք, որ ավարտելուց հետո աշխատանքի խնդիր չունենան: Հիմա նրանցից շատերը ավարտելուց հետո ներգրավվելու են ներկայացումների մեջ: Արդեն իսկ ընդունել ենք երիտասարդ դերասանների, օրինակ՝ Նորայր Հերգնյանին, որը 2015 թ.- ից թատրոնում է, նաև 2 պիես է բեմադրել: Մեր երիտասարդ դերասանուհիներից Լաուրա Ստեփանյանը Երևանից է գալիս Գավառի թատրոնում խաղալու»,-ասում է մեր զրուցակիցը:

No description available.

Ֆինանսական հարցերի մասին:

«Բոլոր խնդիրների հիմքում բյուջեի սղությունն է: Քանի տարի է՝ դիմում եմ, միջնաժամկետ ծախսերի ծրագրում, բյուջետային հայտով ներկայացնում եմ, որ մեր բյուջեն ավելացնեն: Ջեռուցման, էլէներգիայի վարձերը, շենքի պահպանության ծախսերը թողել են մեզ վրա: Իսկ մարզային թատրոնը կարո՞ղ է այդ ծախսերը հոգալ: Մեր աշխատած գումարը ցանկանում ենք ներդնել, նոր ներկայացում բեմադրել, հասկանում ենք, որ չենք կարող: Եթե դա անենք, ուրեմն չենք կարող թատրոնը ջեռուցել: Բարձր լեռնային գոտում ենք, վեց ամիս պետք է ջեռուցում լինի: Կան հաշվարկներ, ամիսը մեկ միլիոն դրամ միայն գազի համար ենք ծախսում, այդ ընթացքում շարժիչներ են աշխատում, էլեկտրականության ծախսերն են ավելանում:

No description available.

Մարզպետարանն օգնում է իր բյուջեի հնարավորությունների սահմաններում, չէ՞ որ Կառավարությունը պետք է ավելացնի իրենց բյուջեն, որ նրանք էլ կարողանան մեզ հավել յալ գումար տրամադրել: Աշխատավարձի ֆոնդը ևս մեծ չէ: Նշեմ, որ հաստիքների պակաս կա՝ չունենք հսկիչներ, էլեկտրիկ, տոմսավաճառ և այլն, բայց աշխատավարձի ֆոնդն անգամ մեր աշխատողներին չի բավականացնում, ավելացնում ենք մեր ստացած եկամուտից»,-նշում է թատրոնի տնօրենը՝ նեղսրտելով, որ ցանկանում է, օրինակ՝ տարեկան մեկ անգամ պարգևատրել իր դերասանին, բայց բյուջեն թույլ չի տալիս:

No description available.

 Չնայած ֆինանսական այս խնդիրներին, փաստում է՝ հաճախելիությունը թատրոն բավականին մեծ է :«Ունենք հանդիսատեսի թվի աճ: 2015 թ.-ից թատրոնի տնօրենն եմ: Բյուջեն այն ժամանակ եղել է 800 հազար դրամի սահմաններում, հիմա հասցրել ենք մոտ վեց միլիոնի: Տարեկան ունենում ենք 12 հազար հանդիսատես, շաբաթական՝ մեկ-երկու ներկայացում: Եթե թատրոնի բյուջեն ավելացնեն, շատ ավելի լավ արդյունքներ կարձանագրենք: Այսօր թատրոնը դարձել է մարզի մշակութային խոշոր կենտրոններից մեկը՝ հյուրախաղերով են մեզ մոտ գալիս, համագործակցում ենք թանգարանների հետ, գրական երեկոներ ենք կազմակերպում: 2019 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Թատերական Գավառ» փառատոնը՝ «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի հովանավորությամբ: Ներկայացումներով հանդես եկան մի շարք թատերախմբեր: Աշխատում ենք, որ այս փառատոնը դառնա շարունակական: 2020 թ.-ին համավարակը և պատերազմը խանգարեցին: Հիմա հովանավորների փնտրտուքի մեջ ենք»,-եզրափակում է Հայկ Ղափանցյանը:

No description available.

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества