Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երևանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ հանուն արևմտյան աշխարհին հնարավոր ինտեգրման». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Gazeta.ru-ն «Հայաստանը հեռանում է Ռուսաստանի ուղեծրից դեպի Եվրոպա՝ թուրքական պատուհանով» վերնագրով հոդվածում գրում է, որ պարբերականին հարցազրույց տված փորձագետները կարծիք են հայտնել, որ Երևանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ հանուն արևմտյան աշխարհին հնարավոր ինտեգրման:

«Սա պարադոքս է, բայց Փաշինյանը և իր թիմը Թուրքիան դիտարկում են որպես պատուհան դեպի Եվրոպա: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերը պատերազմից անմիջապես հետո հայտարարել են Թուրքիայի հետ համագործակցության հաստատման և «հաղթող կողմի հետ երկխոսության» անհրաժեշտության մասին», - հիշեցրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Այս աշխարհայացքը քաղաքագետը բացատրում է Փաշինյանի անձով, որը, որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների ազդեցության ներքո: «ՏերՊետրոսյանը և նրա թիմի անդամները, այդ թվում՝ նաև Փաշինյանը, այն գաղափարի կողմնակիցներն են, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրների վերջնական լուծման հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել: Առաջին նախագահի թիմը խորապես համոզված էր, որ եթե չլինեին Անկարայի և Բաքվի հետ կոնֆլիկտները, ապա ոչ մի երկիր, իբր, Հայաստանին չէր սպառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում: Թեև պրակտիկան հիմա ապացուցում է, որ դա այդպես չէ», - ասել է Մաթևոսյանը:

Տեր-Պետրոսյանի մեկ այլ փաստարկը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով Հայաստանի պարտադրված կախվածությունն է Ռուսաստանից: Այդ առումով քաղաքագետ Մաթևոսյանը մատնանշում է Մոսկվայի համար հայ-թուրքական հաշտեցման չափազանց մեծ քաղաքական վտանգները: «Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ապա առնվազն Ղարաբաղում և Հայաստանում ռուս զինվորականների ներկայության ոչ մի պաշտոնական պատճառ չի լինի: Այլ կերպ ասած, «թուրքական պատուհանը դեպի Եվրոպա» կարող է դառնալ այն ելքը, որը թույլ կտա «Հայաստանին հեռանալ ռուսական ազդեցության ուղեծրից»,- կարծիք է հայտնել հայ վերլուծաբանը:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մի փոքր այլ տեսակետ ունի: Նրա կարծիքով, միակ բանը, որ Հայաստանը կարող է ձեռք բերել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում, սահմանների բացումն է և, որպես հետևանք, եկամուտների ավելացումը, հնարավոր են նաև նոր ներդրումներ: Բայց, միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, դրա անխուսափելի գինը կլինի երկրի տարածքների կորուստը, որը չափազանց բարձր գին է նույնիսկ Փաշինյանի կողմնակիցների համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի տեսակետից Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը կարող է տնտեսապես շահավետ լինել: Ըստ քաղաքագետ Մաթևոսյանի, այն բանից հետո, երբ 2020 թվականի պատերազմի արդյունքում Երևանը կորցրեց Ղարաբաղի մեծ մասի վերահսկողությունը, Փաշինյանի թիմը տեսավ, որ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների բարելավման համար վերացավ մեկ խոչընդոտ:

Դա մասամբ հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ խոստանում է անել ամեն հնարավորը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այնուամենայնիվ, թուրք առաջնորդի նման հռետորաբանությունը ինքնաբերաբար չի չեղարկում երկու երկրների կողմից մի շարք պատմաքաղաքական հարցերի տարբեր ընկալումը: Gazeta.ru- ի զրուցակիցները նշել են, որ Թուրքիան ավանդաբար նախապայմաններ է դրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: «Հենց Թուրքիան է միակողմանի փակել սահմանը: Երևանը միշտ կողմ է եղել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ Թուրքիան ունի նախապայմանների երկար ցուցակ: Իրավիճակը շատ չի փոխվել անգամ նախորդ տարվա պատերազմից հետո, սա է խնդիրը», - վստահ է հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին համաձայն է, որ «տեսականորեն հաշտվել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան բարի կամք դրսևորի»: Սակայն փորձագետը կասկածում է, որ Անկարան ունի այդ «բարի կամքը»: «Այժմ թուրքերի համար գլխավորը Զանգեզուրի միջանցք ստեղծելն է հայկական Սյունիքով: Դրանից հետո անվտանգության պատրվակով նրանք կփորձեն այնտեղից դուրս մղել հայերին, ինչը Երևանի համար անընդունելի է: Բացի այդ, Հայաստանն ակտիվորեն դուրս է մղվում բոլոր այն տարածքներից, որոնք, Ադրբեջանի կարծիքով, վիճահարույց են: Էրդողանը ձգտում է վերացնել թուրքական աշխարհը բաժանող հայկական սեպը», - ասել է վերլուծաբանը: Բենիամին Մաթևոսյանը միանշանակ վստահ է, որ Հարավային Կովկասում անկախ հայկական պետության գոյությունը մշտապես անընդունելի կլինի Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա կարծում է, որ թուրքական ղեկավարությունը, բացի Սյունիքի միջանցքի վերահսկողությունից, կցանկանա ստանալ ռազմակայան Ադրբեջանում, որը մուտք է դեպի Իրանի հետ սահմանի նոր հատված: Երկրորդ հարցը, որը սկզբունքորեն տարանջատում է Թուրքիան և Հայաստանը, համարվում է Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Իհարկե, Թուրքիայում կան տասնյակ հազարավոր եվրոպական հայացքներ ունեցող մտավորականներ: Բայց երբ նրանք ստորագրեցին «Հայե՛ր, ներե՛ք մեզ» նամակը, անմիջապես հակահայկական հայտարարություն տարածվեց, որի տակ ստորագրեց 400 հազար մարդ»,-բացատրել է փորձագետը թուրքական հասարակության տրամադրությունները: Ըստ կարևորության երրորդը 1922 թվականի Կարսի պայմանագրի դրույթների ճանաչման՝ Թուրքիայի պահանջն է Երևանից, որն, ըստ էության, հայերի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է: Պայմանագրի շրջանակներում Թուրքիային զիջված տարածքում է Արարատ լեռը, որը հայերի համար սրբազան է, և որը նույնիսկ պատկերված է նրանց զինանշանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри