Պերուի 17-ակի չեմպիոնը ցանկանում է ձեռք բերել Մաուրո Գեւգեոզյանին
СПОРТԼիմայի «Ալյանսայի» ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը հայտնվել է պերուական «Սպորտինգ Կրիստալի» հետաքրքրության ոլորտում:
Libero.pe-ի համաձայն՝ Պերուի 17-ակի չեմպիոնը Լիբերտադորեսի Գավաթից առաջ ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը եւ աչք է դրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի վրա:
Հիշեցնենք, որ 29-ամյա Գեւգեոզյանը 2013-ից հանդես է գալիս «Ալյանսայում», որը որոշել էր չերկարաձգել նրա հետ պայմանագիրը:
«Սպորտինգ Կրիստալը» Պերուի առաջնությունն ավարտել էր առաջին տեղում, իսկ փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտվել էր «Մելգարին»՝ գրավելով երկրորդ տեղը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



