Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախի «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

ПОЛИТИКА
Սիրելի΄ հայրենակիցներ

Ցավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Պետք է նշենք, որ առաջին անգամ է նաև, որ Արցախի իշխանությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի:Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ,որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին:

Սիրելի΄ արցախցիներ, ուստի ստիպված մեր հայտարարությունը ներկայացնում ենք առցանց:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1991 թվականի սեպտեմբերից 2-ից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ընդամենը մի քանի ամիս առաջ, 1991-ի գարնանը, Ադրբեջանը իրականացրել էր «Օղակ» գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: 1991թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990 թվականի ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթունների և հրետակոծության ներքո, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք… և ստացվեց….

2018 թվական, ապրիլ – մայիս ամիսներ՝ Հայաստանը կրկին անհանգիստ էր՝ մերժում էին հինը նորի ակնկալիքով: Մտածում էին, որ մերժում են հնի արատավոր երևույթները, որպեսզի գա նորը, ցավոք, սխալվեցինք, քանզի մերժեցինք հայի հայկականությունը, գաղափարը, արցախյան գոյամարտը ստորադասեցինք ՚՚ հեղափոխությանը՚՚ և սկսեցինք ավերել, ավերել այն ամենը, ինչ հայկական էր, ինչը բնորոշ էր հային: Հայ մարդուց վերածվեցինք սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հերոսները դարձան դավադիրներ, Ալիևը դարձավ կիրթ, սկսեցին մտածել ադրբեջանական ժողովրդի ցանկությունները բավարարելու մասին: Քանդեցին պետության ինստիտուտները, դատավորները դարձան վնգստացողներ, զինվորը՝ թերսնուցված:

2020 թվական, սեպտեմբերի 27՝ պայթեց պատերազմը: Պատերազմ, որի մասին շատերը խոսում էին երկու տարի շարունակ, պատերազմ, որի մասին ահազանգում էր մեր քաղաքական թիմը 2020 թվականի Արցախի համապետական ընտրությունների ընթացքում:Պատերազմ, երբ հենց այս դահլիճում, 2020 թվականի ամռանը մեր խմբակցությունը առաջարկում էր զորավարժություն անցկացնել, քանզի մոտալուտ պատերազմի սառը շունչ կար, սակայն մերժեցին: Ունեցանք խայտառակ մի պատերազմ, որտեղ հայը կորցրեց, կորցրեց հազարավոր քաջորդիների, Հայրենիքի մեծ կտոր, հազարավոր ընտանիքների ճակատագրեր խեղվեցին։ Կորցրեց, որովհետև երկու իշխանություններն էլ ողջ պատերազմի ընթացքում վարպետորեն շեղեցին՝ մեկը «գործնական» ու«մտահոգ» տեսք էր ընդունել, մյուսը «զինվորների հետ սուրճ էր խմում» ու իրենք հաղթում էին, իսկ հայը կոտորվում ու բնավեր էր լինում։

Մոտ մեկ տարի է, ինչ Մայր Հայաստանն են բզիկ-բզիկ անում։ Աչքներիս առաջ շարունակում են թշնամուն տալ մեր Հայրենիքը, հետո իբր ինչ-որ մաս փրկելու համար (ինչպես Արցախի դեպքում արեցին) Փաշինյան Նիկոլը նաև կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նոյեմբերի 9-ի նման մի օր, կպարզվի, որ այլևս ոչ Արցախի հարց և ոչ էլ հայկական հարց գոյություն չունի։

2021 թվական սեպտեմբերի 2՝ սարսափելի է ընդունել, որ երբեք չենք կարող վերադարձնել մեր հազարավոր քաջորդիներին, բայց հանուն հայկական պետականության փրկության, Հայ ազգի համար այս շրջանում, մենք պարտավոր ենք վերլուծել, դասեր քաղել և ադեկվատ գնահատական տալ մի շարք չափազանց կարևոր հիմնախնդիրների, որոնց լուծման գործում ազգային քաղաքական միտքը սխալվելու ոչ իրավունք, ոչ հնարավորություն չունի, քանզի սխալվելը հավասարազոր է կործանման։ Պետությունը կոչված է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար և, եթե իշխանավորները չեն կատարում այդ խնդիրը, նրանք պետք է հեռացվեն իշխանությունից։ Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես կործանման սկիզբ։ Այս գաղափարը բազմիցս արծարծվել է մեր գործընկեր Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում: Վստահ ենք, որ մենք կարողանալու ենք:

Եվ վերջում չափազանց կարևոր հիշեցում. 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահու այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր բռնազավթված հայրենիքի մի մասը։ Եվ այսօր, պետք է հենց այս տրամաբանությամբ մոտենալ խնդիրների լուծմանը:

Հարգելի հայրենակիցներ

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ էին անցկացվում։ Այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ են նախատեսված, սակայն այս իշխանությունները զրկեցին մեզ մեր հպարտության ու ապրեցնող տոնից, այն այսօր 30 տարեկան է, սակայն սգավոր ու գլխիկոր։

Շնորհավոր Հանրապետության օրդ Հայի Արցախ…

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами