Այսօր Մարի Ավանեսյանի հարսանիքն է
ЛАЙФԵրգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն այսօր ամուսնանում է իր ընտրյալի՝ Վահեի հետ: Մարիի հարսանեկան օրվա կադրերով ինստագրամյան իրենց էջերում կիսվել են նրա ընկերները՝ երգիչներ Անուշիկ Ալավերդյանն ու Ռոբերտ Քոլոյանը:
Ավելի վաղ Մարին իր էջում, պարբերաբար, հրապարակումներ էր ներկայացնում, որոնցից պարզ է դառնում, որ իր հարսանեկան պարը նա վստահել է «Ամարաս» համույթի ղեկավար, պարուհի Վիկա Մարտիրոսյանին:
Մարին հեռուստատեսությունում է վաղ տարիքից: Մանկության տարիներին նա հայտնի էր «Հապետ շոու»-ում իր հեքիաթներով, ավելի ուշ՝ նրան հեռուստադիտողը բացահայտեց նաեւ՝ որպես երգչուհի: Նրա հայտնի հիթերից է «Դառը սեւ սուրճը», որը երգչուհին տարիներ անց ներկայացրեց նոր տարբերակով:
Վերջին շրջանում Մարին ակտիվ չէ՝ որպես երգչուհի, սակայն երկար տարիներ է՝ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, բայց արդեն՝ կադրից դուրս: NEWS.am STYLE-ին տված հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ շոու-բիզնես վերադառնալու միտում այլեւս չունի.
«Չեմ վերադառնա շոու-բիզնես, որովհետեւ չեմ կարծում`այսօրվա մեր շոու բիզնեսում ես շատ անելիքներ ունեմ»,-ասել էր նա:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մարիին ու Վահեին՝ զույգին մաղթելով անսահման սեր ու երջանկություն: