Արցախում վրաերթի է ենթարկվել 8-ամյա երեխա
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 1-ին ժամը 13:15-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն, որ ժամը 13:00-ին մարմնի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 2013 թվականին ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ս.Հ-ն։
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ ժամը 12:45-ի սահմաններում Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ Կ.Բ.-ն (ծնված 1995թ.) վարելով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի հարևանությամբ` Թումանյան և Շ.Դանիելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` նրա առողջական վիճակը բավարար է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



