Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան թու­լաց­ման հե­տև­ո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն է իրա­կա­նաց­վում. ու՞մ շա­հերն է պաշտ­պա­նում Փա­շի­նյա­նը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Խաղաղության օրակարգ» Բաքվի ճնշման տակ. ու՞մ շահերն է պաշտպանում Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի զինծառայողները փակել էին ճանապարհները Սյունիքում, և միայն ռուսական կողմի ջանքերի շնորհիվ է ճանապարհն ապաշրջափակվել: Այնուամենայնիվ, դրա արդյունքում այնտեղ կտեղադրվեն ադրբեջանական անցակետեր, և կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում այնտեղ նույնպես մաքսակետեր կհայտնվեն:

Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի գործողություններից որևէ դժգոհության դեպքում Ադրբեջանը կսկսի փակել հայկական կողմի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհը դեպի Իրան: Այդ ամենի ֆոնին խորհրդարանում քննարկվել է կառավարության ծրագիրը, որն ավելի շատ ուղեկցվել է իշխող կուսակցության և ընդդիմության միջև սկանդալներով և բախումներով, քան բուն ծրագրի քննարկմամբ: Նշենք, որ կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության և անվտանգության կետերը, ինչպես նաև, ի պաշտպանություն ծրագրի, վարչապետի և իր պատգամավորների ելույթները բազմաթիվ հարցեր են առաջացրել:

Այսպիսով, Փաշինյանը հայտարարել է, որ իր հիմնական առաքելությունը համարում է «խաղաղության օրակարգի խթանումը», «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջանի բացումը», ինչին հասնելու համար, իր մտածելով, ամեն գնով պետք է հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: Եվ դա է պատճառը, որ կառավարության ծրագրում նվազագույնի է հասցվել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիշատակումը, չի խոսվում նրա տարածքների ապաօկուպացիայի մասին և, չգիտես ինչու, չի նշվում, որ Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Եվ այդ ամենը այն ֆոնին, երբ Բաքուն՝ ի դեմս Իլհամ Ալիևի, պարբերաբար սպառնալիքներ ու պահանջներ է ներկայացնում ոչ միայն մնացած Արցախի, այլ նաև բուն Հայաստանի տարածքի, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի և Երևանի նկատմամբ:

Ադրբեջանցիների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի փակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը լուրջ խնդիրներ ունի սպառնալիքները կանխատեսելու և դրանց հակազդելու հետ կապված:

Դա էլ հենց հանգեցրել էր ինչպես 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքներին, այնպես էլ հետպատերազմյան առկա խնդիրներին: Եվ ամենաանհանգստացնողն այն է, որ Հայաստանի իշխանությունը ոչ մի եզրակացություն չի արել իր իսկ նախկին կոպիտ սխալներից: Բանակի բարեփոխումների ոլորտում կառավարության ծրագիրը նույնպես բազմաթիվ հարցեր է առաջացնում: Փաստորեն, պրոֆեսիոնալ բանակին անցնելու պատրվակով առաջարկվում է ոչնչացնել հայկական կողմի ռևանշի նույնիսկ տեսական հնարավորությունը:

Ի դեպ, խորհրդարանում ունեցած ելույթներում իշխող կուսակցության պատգամավորներն ուղղակիորեն կոչ էին անում մոռանալ ռևանշի, մասնավորապես Շուշին վերադարձնելու մասին: Ավելին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված ավանդական մեղադրանքներին ավելացել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ մեղադրանքը, որ նա հեղաշրջում է կատարել 1998 թվականին և թույլ չի տվել առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանին հայկական կողմից միակողմանի զիջումներով (փաստացի Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս) լուծել Ղարաբաղի հարցը:

Այսպիսով, Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսներին ամբողջությամբ վարկաբեկելու՝ 2018 թվականին սկսված գիծը շարունակվում է: Այնպիսի զգացում կա, որ Փաշինյանն ու իր թիմը փորձում են վարկաբեկել Ղարաբաղյան առաջին պատերազմը հաղթողներին, որպեսզի նրանց հիշատակումը լուրջ խնդիրներ չստեղծի իրենց համար հետագա ներքաղաքական պայքարում: Չնայած պրոֆեսիոնալ բանակի անցումը գեղեցիկ է հնչում, սակայն Հայաստանը դրա համար չունի համապատասխան ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսներ: Անգամ նույն Իսրայելը, որն ունի այդ ամենը, չգիտես ինչու, չի շտապում անցնել պրոֆեսիոնալ բանակի և շարունակում է բանակ զորակոչել նույնիսկ կանանց: Փաշինյանի նպատակը հասկանալի է. անցումը իբր պրոֆեսիոնալ բանակի և ծառայության ժամկետի կրճատումը մի կողմից՝ թույլ կտա ստանալ ընտրազանգվածի այն հատվածի աջակցությունը, որը չի ցանկանում վտանգել իրենց երեխաների կյանքը երկրի պաշտպանության համար: Դա մի տեսակ «կաշառք» է այն հասարակությանը, որ աչք է փակել Արցախի և Հայաստանի տարածքների հանձնման վրա:

Մյուս կողմից՝ ռազմական բարեփոխումների պատրվակով կարելի է փորձել թուլացնել Մոսկվայի ազդեցությունը հայկական բանակի վրա: Ընդհանրապես, Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունները ստացել են շատ տարօրինակ և հակասական բնույթ: Մի կողմից՝ Փաշինյանը անվտանգության ոլորտը փաստացի փոխանցել է Ռուսաստանին. ռուս զինվորներն ու սահմանապահները նաև պատասխանատվություն կստանձնեն Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանելու համար:

Մյուս կողմից՝ Փաշինյանը (և հատկապես նրա թիմի մի շարք ականավոր անդամներ) դեռ «խորթ» է Ռուսաստանի համար, և նա վախենում է, որ Մոսկվան կփորձի հեռացնել իրեն: Այդ իսկ պատճառով պետական ապարատում և հատկապես ուժային կառույցներում Ռուսաստանի ազդեցության թուլացման հետևողական քաղաքականություն է իրականացվում: Պատահական չէ, որ ինքը՝ վարչապետը, և իր թիմի անդամները Բաքվի բոլոր ագրեսիվ գործողություններին ի պատասխան հայտարարում են, որ դրանք իրականում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներ են՝ փորձելով պատասխանատվությունը ամբողջությամբ դնել Մոսկվայի վրա:

Իսկ իշխանությունների հետ կապված լրատվամիջոցները, քաղաքական գործիչներն ու փորձագետները, որոնք շատ տարօրինակ «զուգադիպությամբ» բոլորը արևմտամետ են, ուղղակիորեն են մեղադրում Մոսկվային սահմանային բոլոր խնդիրների համար՝ «մոռանալով» Հայաստանի իշխանությունների գոյության և երկրի տարածքային ամբողջականության համար նրանց պատասխանատվության մասին: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչո՞ւ Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր պետք է ուժային քայլեր ձեռնարկի Հայաստանի տարածքը պաշտպանելու համար, եթե երկրի ղեկավար Փաշինյանն ինքը հրապարակայնորեն հայտարարում է, որ մտադիր չէ «պատերազմել Սև լճի 30 տոկոսի համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира