Ռոնալդուն դարձավ պատմության լավագույն ռմբարկուն, իսկ նրա դուբլը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային վերջին վայրկյաններին (տեսանյութ)
СПОРТՊորտուգալիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրում սեփական հարկի ընդունել է Իռլանդիային ու ֆանտաստիկ հաղթանկ տանելով՝ 89-րդ և 96-րդ րոպեներին խփված գոլի շնորհիվ, իսկ գոլերն իր ակտիվում գրանցել է ՄՅՈՒ-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների՝ 2-1 հաշվով հաղթանակով, հաղորդում է Armsport.am-ը:
Պորտուգալացին այս կերպ նոր ռեկորդ է սահմանել հավաքականներում խփված գոլերի քանակով: Սա նրա 110-րդ գոլն էր Պորտուգալիայի հավաքականի կազմում: Ռոնալդուն շրջանցել է Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեիին (109) և դարձել աշխարհի լավագույն ռմբարկուն՝ հավաքականների կազմում խփած գոլերի քանակով:
Նշենք՝ այս խաղում ավելի վաղ Ռոնալդուն վրիպել էր 11-մետրանոցից. հանդիպման արդեն 15-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց իրացնելու հնարավորություն են ստացել: Գնդակին մոտեցել է Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն նրա հարվածից հետո 18-ամյա դարպասապահ Գևին Բազունուն հետ է մղել գնդակը, իսկ առաջին կեսի վերջնամասում իռլանդացիներն առաջ էին անցել հաշվի մեջ:
Սակայն հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին Ռոնալդուն նաև երկրորդ գոլն է խփել ու հաղթանակ պարգևել իր թիմին: