«Լեսթերի» յուրօրինակ ռեկորդը Պրեմյեր լիգայում
СПОРТ«Լեսթերը», անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում 3:2 հաշվով հաղթելով «Էվերտոնին», ապահովել են առաջին տեղը մինչեւ Սուրբ ծնունդը:
«Լեսթերը» դարձել է 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայի պատմության առաջին ակումբը, որը Սուրբ ծնունդից առաջ մրցաշարային աղյուսակի տարբեր բեւեռներում է մեկ տարվա ընթացքում: Նախորդ տարի այս ժամանակահատվածում լեսթերցիները եզրափակում էին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, գրում է Daily Mail-ը:
Անգլիայում 1987-ին եւ 1988-ին նման ցուցանիշ գրանցել հաջողվել է նաեւ «Նորվիչին»:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը 5 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը դեկտեմբերի 21-ին ընդունելու է լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթիին»:
1
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



