Ողբերգական դեպք Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



