Երասխում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայությունների մեդալով
ОБЩЕСТВОՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 1-ին Երասխի դիրքերում զոհված կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին։
Հրամանագիրը ներկայացնում ենք ստորև․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



