Ինչու են ՌԴ ռազմական մասնագետներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»
ПОЛИТИКА«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։ Նրանց նախորդ օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք Հայաստանում են հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին եւ քննարկումներին մասնակցելու նպատակով։
Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում։
Նկատենք՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ ունեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դեռ 2016-ին Ազգային ժողովը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Այժմ ռուսական կողմի մասնագետների՝ Հայաստան այցելությունը հենց այս համաձայնագրի հետ է կապված։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



