Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչ է առաջարկում պետությունը փոշիացվող գործազուրկների նպաստների փոխարեն

ЭКОНОМИКА

Այն բանից հետո, երբ կառավարությունում որոշեցին գործարկության նպաստները փոխարինել այլ ծրագրերով, շատերը դժգոհեցին. «երկու կոպեկ էր էլի ստանայինք» ոճով: Իրականում այդ «երկու կոպեկը» կամ 16 հազար դրամը, որ 4 ամիս ստանում էր գործազուրկի կարգավիճակ ստացած անձը, կենսական որեւէ հարց չէր լուծում: Այսինքն, բյուջեին տրվող գումարները ըստ էության փոշիանում էին` առանց սոցիալական արդյունք ապահովելու եւ առարկայական արդյունք տալու:

Կառավարությունը որոշեց այդ գումարներն օգտագործել ավելի նպատակային` ոչ միայն չնվազեցնելով այլեւ ավելացնելով այդ նպատակով հատկացված գումարի չափը: Օրինակ 2014-ից Արմավիրի մարզում ներդրվեց և փորձարկվեց ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագիր, որի արդյունքները գնահատելուց հետո սկսեց իրականացվել ողջ հանրապետությունում: Խոսքը գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերին՝ նրանց տրվող գյուղատնտեսական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագրի մասին է: Այսինքն, այն գյուղացին, ով ունի գյուղատնտեսական նշանակության հող, բայց ֆինանսական դժվարություններ, կկարողանա պետական աջակցությամբ մշակել իր հողակտորը և ստանալ արդյունք, լուծելով իր սոցիալական խնդիրները:

Այս տարվա հոկտեմբերի 15-ին կռավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած եւս մեկ` Տավուշի մարզում հասարակական աշխատանքների համար գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիրը: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 60 մլն դրամ 30 ծրագրի համար: Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 2 մլն դրամ: Այս ծրագրերով Տավուշի մարզի 30 համայնքներում՝ յուրաքանչյուր համայնքից 10-15 գործազուրկների համար կապահովվի ժամանակավոր` 2 ամսվա զբաղվածություն: Այդ անձանց հետ համայնքի ղեկավարը կկնքվի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր` յուրաքանչյուր աշխատած օրվա համար հատկացնելով 5000 դրամ: Դրա դիմաց ծրագրում ընդգրկվածները օժանդակ բանվորական աշխատանքներ կիրականացնեն 6 հիմնական ոլորտներում.

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և այլն) հարակից տարածքների բարեկարգում (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն)

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման ապահովում, սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատնկում

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ,

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգում

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգում

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքներ:

Փաստորեն, այս ծրագրով, բացի սոցիալական խնդիր լուծելուց եւ գործազուրկների համար ժամանակավոր զբաղվածություն ապահովելուց, մարզի բնակավայրերում որոշակի կենսական նշանակության համայնքային խնդիրներ են լուծվում: Այսինքն, ի տարբերություն նպաստի, հատկացված գումարները մի կողմից աշխատանք կապահովեն մարդկանց համար, մյուս կողմից` արդյունք նրանց բնակավայրերի համար:

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении