Գրեթե 40 տարվա կոմայի մեջ մնալուց հետո մահացել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Ադամսը
СПОРТ73 տարեկանում, գրեթե 40 տարի կոմայի մեջ մնալուց հետո, մահացել է «Նիմի», Ն«իսի», «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջnան-Պիեռ Ադամսը, հայտնում է «Նիմի» թվիթերյան էջը:
Ադամսը կոմայի մեջ է 1982 թվականի մարտի 17-ից՝ Լիոնի հիվանդանոցում ծնկի վիրահատության ժամանակ բժշկական սխալից հետո: Այդ ժամանակից ի վեր՝ խաղացողի կյանքը վեգետատիվ վիճակում է։ Ֆրանսիացին մահացել է երկուշաբթի օրը:
«Այսօր առավոտյան մենք իմացանք Ադամսի մահվան մասին: Ակումբը իր անկեղծ ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և ընկերներին», - ասվում է «Նիմի» հայտարարության մեջ:
Ադամսը հանդես էր գալիս՝ որպես կենտրոնական պաշտպան: Ֆրանսիայի հավաքականում նա անցկացրել է 22 հանդիպում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



