Ադրբեջանի ԱԱՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ինքնասպան է եղել Բաքվի մեկուսարանում
МЕЖДУНАРОДНОЕNews.am-ը գրում է.
Ադրբեջանի արդարադատության նախարարության պատիժների կատարման ծառայությունը բացահայտել է Ազգային անվտանգության նախարարության գնդապետ Իլգար Ալիեւի իքնանսպանության մանրամասները:
ԱՊԱ-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 20-ին ժամը 15.55-ի սահմաններում, Բաքվի քննչական մեկուսարանի երկսենյականոց խցում գտնվող Ալիեւը ինքնասպան է եղել: Օգտվելով նրանից, որ խցակիցը գնացել է հեռախոսով խոսելու, նա սավանի օգնությամբ կախվել է պատուհանի վանդակաճաղից:
Նրա մահվան փաստի մասին անմիջապես տեղյակ են պահել համապատասխան քննչական մարմիններին, Ալիեւի հարազատներին եւ նրա փաստաբանին: Մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հանցավոր գործունեության աղմկահարույց գործի շրջանակներում ձերբակալվել եւ աշխատանքից հեռացվել են բազմաթիվ աշխատակիցներ:



