Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին (լուսանկարներ)
ОБЩЕСТВО«2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի Մայիսյան գյուղի հատվածում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց Յե 350» և «Վազ 21013» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



