Ереван, 21.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


... Իսկ երկրի ու տնտեսության «հերն էլ անիծած». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի արդյունքում Հայաստանը տնտեսապես ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել, որի լրջությունը դեռևս քչերն են գիտակցում։ Պատահական չէ, որ այս տարվա հունվարփետրվար ամիսներին արդեն խոսակցություններ կային, որ պետությունն ի վիճակի չի լինելու աշխատավարձերն ու թոշակները վճարելու։ Դրա մասին բարձրաձայնում էին բազմաթիվ տնտեսագետներ: Սակայն իշխանությունները մի կերպ հաջողացրին 750 մլն դոլարի եվրոպարտատոմսեր թողարկել ու պարտքի հաշվին վճարել աշխատավարձերն ու թոշակները։ Անգամ իշխանական պատգամավորներն էին խոստովանում, որ պարտքը հենց դրա համար էլ վերցրել են, իսկ Փաշինյանը փորձում էր այնպիսի դրական լույսի ներքո ներկայացնել, թե կառավարությանը հաջողվել է շատ ցածր տոկոսներով վարկ վերցնել։

Թվում էր, թե ամիսների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը գոնե ինչոր չափով կարող է կայունանալ, բայց դրա նշանները չկան։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան նոր խնդիրներ են ջրի երես դուրս գալիս։ Եվ հընթացս ընդունված որոշումները վկայում են այն մասին, որ երկրի պետական բյուջեն ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրների առաջ է կանգնած։ Օրինակ՝ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց եկամտահարկի ծրագրի վերանայման մասին։ Եվ այս որոշումն իշխանությունները պարզաբանում են նրանով, թե իբր եկամտահարկի վերադարձի ծրագրի առկայության դեպքում մարդիկ փորձում են միայն Երևանում հիպոթեքով բնակարաններ ձեռք բերել, ուստի դրա արդյունքում մարզերում բնակարանային շուկան չի զարգանում, քաղաքացիները շահագրգռված չեն լինում մարզերում բնակարաններ ձեռք բերել։ Բայց իշխանությունների բերած հիմնավորումն ինչ-որ տեղ նաև ծիծաղելի է։

Եթե նրանք իսկապես ցանկանում են, որ մարդիկ շահագրգռված լինեն մարզերում բնակարաններ ձեռք բերել, կարող էին եկամտահարկի ծրագիրը վերանայելու փոխարեն մարզերում բնակարաններ ձեռք բերելու ավելի արտոնյալ պայմաններ ստեղծել։ Իրականում խնդիրը թաքնված է այնտեղ, որ պետբյուջեում բավարար գումարներ չկան, և լրացուցիչ մուտքեր ապահովելու հարց է առաջացել։ Իսկ պետությունն այնպիսի օրի է հասել, որ արդեն աչք է դրել «հպարտ քաղաքացիների» ամեն մի լումայի վրա։ Ու այս իրադարձությունների ֆոնին արդյոք պատահակա՞ն է, որ առողջապահության նախարարությունը օգոստոսի 1-ից հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

Առողջապահության նախարարության այս որոշման արդյունքում ստացվում է, որ առանց այդ էլ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներն ավելի խոցելի են դառնում։ Թերևս այսպիսի իրավիճակ է ստեղծվել առողջապահական համակարգի ֆինանսների ոչ ճիշտ կառավարման արդյունքում կամ ընդհանրապես նույնիսկ բյուջեով նախատեսված ֆինանսների բացակայության պայմաններում։ Բացի դրանից պետբյուջեի միջոցները կամ իրոք շատ սուղ են, և իշխանավորները չեն ցանկանում դրանց մի մասն ուղղել պետպատվերի համար, կամ էլ պետական գումարները պարզապես փոշիացվում են։ Մամուլում անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ պետությունը խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել։

Եղած խնդիրները իբր քիչ էին, հանկարծ նաև «Հայփոստն» է հայտարարություն տարածում, որով տեղեկացնում է, որ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ: Ճիշտ է, մի քանի ժամ հետո, երբ համացանցում այս թեմայի հետ կապված աղմուկ բարձրացավ, Հայփոստը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ից սկսած կանխիկ եղանակով կկատարի կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, սակայն փաստն ինքնին տարօրինակ է։ Նախ, եթե նույնիսկ պետությունը չի կարողացել ապահովել 100 տոկոսանոց վճարում (պաշտոնական պարզաբանմամբ, 97 տոկոսը վճարվել է), սա արդեն նշանակում է, որ թոշակների ու նպաստների վճարման հարցում սպասվող խնդիրները, ցավոք, սկսվել են, և ոչ մի երաշխիք չկա, որ, օրինակ՝ հաջորդ ամիս այս նույն պատմությունը չի կրկնվի ավելի մեծ տոկոսներով։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայփոստը որոշեց նման հայտարարություն անել, եթե իսկապես խնդիրը մի քանի ժամվա մասին էր: Կարելի է ենթադրել, որ իրականում հարցը անակնկալ «լուծվեց» բարձրացած աղմուկից հետո: Իսկ ընդհանրապես, պետության կողմից իր ֆինանսական պարտավորությունները կատարելու հարցում առաջ եկած այս խնդիրները, կարծես, Հայաստանում ֆինանսական խոր ճգնաժամի հերթական նշաններն են, չնայած Փաշինյանը կառավարության նիստերում փորձում է աննախադեպ աճերի ու պետբյուջե ֆինանսական հոսքերի մասին հեքիաթներ պատմել։ Իշխանությունները չեն կարող ամեն անգամ դրսից վարկեր բերել բյուջեում առկա ճեղքերը փակելու նպատակով, քանի որ Հայաստանի պետական պարտքը հասել է ահռելի չափերի՝ հատելով արդեն 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եվ, բնականաբար, նոր վարկեր ստանալու հետ կապված վարկատուները հաշվարկում են, թե ինչքանով է պետությունն ընդունակ համապատասխան ժամկետի մեջ կատարել իր վարկային պարտավորությունները։

Միայն պետական պարտքի կառավարումն ու վարկերի տոկոսների մարումն արդեն իսկ ահռելի ֆինանսական բեռ են դարձել երկրի համար։ Իսկ այս պայմաններում առնվազն պետք է սուղ միջոցներն առավել արդյունավետ օգտագործել, սակայն այս հանգամանքը, կարծես, իշխանություններին այնքան էլ հետաքրքիր չէ։ Կարևորը, որ իրենք ստանան առատ պարգևավճարներ, միլիոններ ծախսեն արտերկրում «տժժալու» վրա, հսկայական փողեր ծախսեն «գունագեղ տոնակատարությունների» համար: Իսկ երկրի ու տնտեսության «հերն էլ անիծած»: Ի դեպ, թոշակների ու նպաստների հետ կապված խնդիր, կարծես, չենք հիշում՝ «Լևոնի ժամանակներից» այսկողմ: Ուշագրավ ժամանակներ ենք ապրում, ծանրագույն, իսկ ամեն ինչ, ցավոք, դեռ առջևում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран