Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է եզրակացություն անի» 44-օրյա պատերազմից
МЕЖДУНАРОДНОЕ«Ադրբեջանը 30 տարի բանակցություններ էր վարում իր հողերի ազատագրման համար, սակայն, ցավոք, դրանք անարդյունք էին, ուստի Ադրբեջանը դրանք ուժով ազատագրեց, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից», այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուժ. «Ադրբեջանը սպասեց 30 տարի և ի վերջո ազատագրեց իր հողերը 44 օրվա ընթացքում: Այժմ ստեղծվել է բարենպաստ միջավայր դիվանագիտական բանակցություններ վարելու համար: Կան դրական ազդակներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից: Բայց դրանք չպետք է լինեն միայն բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»,- ասել է նա:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



