«Ես նախընտրում եմ հոգևոր իմ վայրէջքները ձեր անիմաստ, ոչինչ չասող վերելքներին». Ավետ Բարսեղյանի ասմունքը
ЛАЙФՀաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր բանաստեղծությունն ու այն ներկայացրել ասմունքով.
Ես նախընտրում եմ հոգևոր իմ վայրէջքները ձեր անիմաստ, ոչինչ չասող վերելքներին:
Ու մի թևով կիսատ իմ թռիչքները ես նախընտրում եմ սողացող ձեր ելքերին:
Ես նախընտրում եմ մենության արդար հաճույքը վախից ամբոխի մեջ ձեր լինելուն,
ու ավելի ինձ պատվաբեր է մահվան զույգը կոչվել, քան հետևել ձեր ապրելուն:
Բամբասանքի հերոս դառնալս նախընտրում եմ հերոսաբար բամբասելու ձեր շնորհքին,
Ու մի փորձեք սիրել ինձ, ձեզ խնդրում եմ։
Ես չեմ ծնվել, որ դուր գամ ամենքին...
Ես նախընտրում եմ մերկ ու վերք ճշմարտությունը զուգված ու զարդարված ձեր մութ ստին:
Ինքս Ես մնալու երջանկությունս
ես նախընտրում եմ անորոշ զարկող սրտին...
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



