Գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Լիպեցկի մարզի Ելեցկի շրջանի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի պատը մասնակի փլուզվել է, մահացել է 3 մարդ՝ 1971 թվականի ծնված կին, 1935 թվականի ծնված տղամարդ և 11-ամյա երեխա:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժել է վեց մարդ, այդ թվում՝9-ամյա աղջիկ: Միջադեպի պահին տանը, նախնական տվյալներով, 25 մարդ է գտնվել: Կատարվածի մասին հաղորդումն ստացվել է տեղի ժամանակով 0:52-ին (երևանյան՝ 1:52):
Գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար:
Հաղորդվում է, որ գազի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները 1,5 մլն ռուբլի փոխհատուցում կստանան:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



