Ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածից «Ուազին» կապել են կամազին ու գողացել. համայնքապետ
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածից, որն այժմ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո է, ադրբեջանցի զինվորականները գողացել են Տեղ գյուղի բնակչի «Ուազը»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը։
Նա պատմեց, որ ավտոմեքենան պատկանում էր արցախցու, որը 44-օրյա պատերազմից հետո բնակություն էր հաստատել իրենց գյուղում։
«Ճանապարհին մեքենայի վառելիքն ավարտվել էր, ինքն էլ շփոթվել ու Ադրբեջանի կողմից վերցրած տարածք էր մտել։ Մեքենան այնտեղ է թողել ու եկել գյուղ, որ վառելիքը բերի, վերադարձել ու տեսել է, որ մեքենան կապել են կամազին ու տանում են ադրբեջանցի զինվորականները»,- պատմեց Շադունցը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



