Հնարավոր է` Պուտինն ինքնամեկուսանա
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է շուտով ինքնամեկուսանա, քանի որ իր շրջապատում շատ մարդիկ կան, որ վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է Կրեմլում՝ պարաօլիմպիկ հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր մոտ, ցավոք սրտի, այժմ նույնպես… Բժիշկներն ուսումնասիրում են… նույնիսկ իմ շրջապատում խնդիրներ են առաջանում այդ Քովիդի հետ: Պետք է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում: Կարծում եմ՝ ինքս էլ շուտով ստիպված կլինեմ կարանտինի անցնել: Շատ մարդիկ են հիվանդ շրջապատում»,- ասել է Պուտինը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ խոսքերը, ասել է, որ Պուտինն ինքնամեկուսանալու մասին խոսելիս պատկերավոր է արտահայտվել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



