Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասար) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Աղդամի (Ակնա) շրջանում:
Հուսեյնզադեի խոսքով՝ «այսպիսով, ռազմական դատախազության մարմիններ են ստեղծվել Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բոլոր տարածնքերում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



