Շիրակում 23–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում
ОБЩЕСТВОԵրեկ՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Գասպարյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում:
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ժիրայր Սերոբյանը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



