Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր. Փաշինյանը նույնպես մասնակցելու է նիստին
ПОЛИТИКАՍեպտեմբերի 16-ին Դուշանբե քաղաքում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է միջազգային կառույցի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր և միջսեսիոն ժամանակաշրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



