Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը իր մանկական «Բյուրեղ» ապրանքանիշով շարունակում է առողջ փոքրիկ ամանորյա արշավը

ИНТЕРВЬЮ

«Ապագան կանխարգելիչ բժշկությանն է պատկանում: Պետականության հետ ձեռք ձեռքի տալով այդ գիտությունը, անկասկած, մեծագույն օգուտ կբերի մարդկությանը» Ն. Ի. Պիրոգով «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը, մեծերի և փոքրերի առողջության մասին մշտապես հոգ տանելու իր առաքելությանը հետամուտ լինելով, հերթական՝ օգտակար և զվարճալի անակնկալը մատուցեց իր փոքրիկ սպառողներին: Մայրաքաղաքի գրեթե բոլոր բուժական մանկական հաստատություններում «Ջերմուկ Գրուպ»-ի շնորհիվ ամանորյա հանդեսները վերածվեցին և՛ առողջարար, և՛ ուրախությամբ լի շոուների:

Անիմացիոն երգն ու պարը, պղպջակներով զվարճալի շոուն, հետաքրքրաշարժ խաղերն ու մրցումները համեմված էին երեխաների առողջության համար կենսականորեն անհրաժեշտ կանխարգելիչ բժշկական հարուստ տեղեկատվությամբ: Խաղերի միջոցով երեխաները ծանոթացան իմունիտետն ու ինտելեկտը զարգացնելու և պահպանելու համար անհրաժեշտ միջոցներին, բացահայտեցին առողջ ատամնաշարով ժպիտ ունենալու «գաղտնիքները»:

«Յուրաքանչյուր մարդու, ինչպես նաև հասարակության համար չկա ավելի մեծ արժեք, քան առողջությունն է: Եվ, իհարկե, գաղտնիք չէ այն փաստը, որ այդ անգին պարգևն ավելի դյուրին է պահպանել հիվանդությունները կանխարգելելով, դրանք չհասցնելով բուժման սահմանագծին: Այսօր, առավել քան երբևէ, ավելացել է մարդու բժշկական մշակույթին տիրապետելու դերը, որն ընդհանուր մշակույթի կարևոր մասն է կազմում: Բժշկական մշակույթը համապատասխան գիտելիքների և հմտությունների որոշակի նվազագույն առկայություն է ենթադրում: Մեր ընկերությունը մեզնից յուրաքանչյուրի՝ սեփական առողջության պահպանմանն առնչվող գիտակցաբար գրագիտության դաստիարակությունն է հատկապես կարևորում: Այդ իսկ պատճառով, մարդկանց առողջության մասին մշտապես հոգ տանելու իր առաքելության շրջանակներում, «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը ստանձնել է բնակչության շրջանում առողջարար և կանխարգելիչ-տեղեկատվական միջոցառումների անցկացման պատասխանատու գործընթացը: Թիրախում, իհարկե, աճող սերնդի առողջության պահպանությունն է: Պատահական չէ, որ մեր արշավը մանկական օղակի բժշկական հաստատություններից սկսեցինք»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ընկերության բժշկական ուղղության ներկայացուցիչ Լիլիթ Օհանյանը:

«Հիմնվելով բնակչության առողջության մասին հոգալու փիլիսոփայության վրա՝ մեր ընկերությունը զգալի ներդրումներ կատարեց մանկական «Բյուրեղ» ապրանքանիշի արտադրությունում` սկիզբ դնելով ոչ միայն որակյալ, այլև երեխաների առողջության համար հատկապես կարևոր տարրերով հագեցված բարձր կարգի խմելու ջրի արտադրության մշակույթին: Երեխաների համար արտադրվող այս ջրին անհրաժեշտ չափաքանակով յոդ և ֆտոր է ավելացվում»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Լիլիթ Նավասարդյանը:

«Յոդի սակավության տեսակետից Հայաստանը էնդեմիկ օջախ է: Դա մեծապես պայմանավորված է շրջակա միջավայրում՝ հողում, օդում, ջրում, ինչպես նաև սննդի մեջ այդ միկրոտարրի ոչ բավարար քանակությամբ: Դրա հետևանքով տառապում է վահանաձև գեղձը, որի ծավալի մեծացում էտեղի ունենում (խպիպ), կարող է մտավոր և ֆիզիկական թերի զարգացում դիտվել: Մյուս կողմից, հետազոտություները ցույց են տվել, որ Հայաստանի տարբեր մարզերի 6-7 տարեկան երեխաների շրջանում ժամանակավոր ատամների կարիեսի զարգացումը 74-100%-ի է հասնում, իսկ մշտական ատամներինը՝ մինչև 43%-ի: Կարիեսի առաջնային կանխարգելման միջոցառումների առավել կարևոր օղակն է առաջին հերթին բնակչության հիգիենիկ դաստիարակությունը, բերանի խոռոչի հիգիենայի կանոններին ծանոթանալը և կիրառելը: Այդ իսկ պատճառով «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը ոչ միայն ամբողջ աշխարհում որպես կարիեսի կանխարգելման հիմնական միջոցներից մեկը հանդիսացող ջրի ֆտորացում է իրականացնում, այլև իր փոքիկ սպառողների շրջանում նմանատիպ միջոցառումների շնորհիվ բերանի խոռոչի հիգիենայի կանոններն է փորձում հնարավորինս արմատավորել»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ընկերության բժշկական ներկայացուցիչը:

Նոր տարում ընդունված է միմյանց ամենակարևորը, լավագույնն ու անհրաժեշտը մաղթել: «Ջերմուկ Գրուպ» ընկերությունն իր «Բյուրեղ» մանկական ջուր ապրանքանիշով Հայաստանի և աշխարհի բոլոր երեխաներին մաղթում է ամուր առողջություն: Մեր ապագան մեր երեխաներն են: Թող ոչ մի երեխա երբևէ չհիվանդանա և բոլորի օջախները լցված լինեն մանկական առողջ և երջանիկ ծիծաղով:

Նարեկ Միրզոյան / Past.am

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри