Համաշխարհային պարտքը հասել է պատմական ռեկորդի
ЭКОНОМИКАՀամաշխարհային պարտքը 2021թ. երկրորդ եռամսյակում հասել է պատմական ռեկորդի մակարդակի՝ 296 տրիլիոն դոլարի։ Աճը կազմել է 4,8 տրլն դոլար, հաշվարկել է Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF), տեղեկացնում է Lenta-ն։
Այդ թիվը 36 տրլն-ով գերազանցել է մինչհամավարակային ցուցանիշը։ Եթե աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, բանկերի եւ կորպորացիաների փոխառությունների տեմպերը եւս այդպիսին լինեն, ապա շուտով համաշխարհային պարտքը կգերազանցի 300 տրլն դոլարը, համոզված է IIF կայունության գծով հետազոտությունների բաժնի տնօրեն Էմրե Թիֆտիկը։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի նկատմամբ համաշխարհային պարտքի հարաբերակցությունը կրճատվել է. ընդհանուր պարտքային բեռը կազմել է ՀՆԱ մոտ 353 տոկոսը, ինչը 9 տոկոսով ցածր է առաջին եռամսյակի ամենաբարձր նիշից։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



