Օդանավի անսարքության պատճառով Դուշանբե չի մեկնել նաև Պաշտպանության նախարարը. «Փաստինֆո»
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։
«Փաստինֆո»-ին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ չվերթի հետ կապված խնդիրների պատճառով նախարարը չի մեկնել Տաջիկստան, վաղը կմասնակցի նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդանավի անսարքության պատճառով նույն նիստին չէր կարողացել մասնակցել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Առավոտյան ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որտեղ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները ներկա չէին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



