Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անցած ինն ամսում 44 բենզալցակայանում և 57 գազալցակայանում իրականացվել են ստուգումներ. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ընթերցողները հաճախ են ահազանգում գազալցակայաններում և բենզալցակայաններում առկա խնդիրների մասին: «Փաստը» որոշեց թեմայի վերաբերյալ մի քանի հարցադրում ուղղել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (ՇՎՏՄ): Մասնավորապես հետաքրքրվել էինք իրականացվող ստուգումների, հայտնաբերված խախտումների, հնարավոր կրկնախախտումների, տուգանքների և այլ հարցերի վերաբերյալ: Մեր առաջին հարց-դիտարկումը վերաբերում էր բենզալցակայաններում և գազալցակայաններում տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումներին, հետաքրքրվել էինք, թե այս տարվա ինն ամիսներին քանի՞ ստուգում է իրականացվել, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, քանի՞ տնտեսվարող է տուգանվել կամ նախազգուշացվել:

Տեսչական մարմնից «Փաստին» փոխանցել են, որ միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգումները, կախված տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են տարբեր հաճախականությամբ: «Մասնավորապես, բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ դրանք իրականացվում են ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, և ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ՝ ոչ ավելի հաճախ, քան հինգ տարին մեկ անգամ:

Ստուգումներն իրականացվում են ստուգումների տարեկան ծրագրով՝ մինչև նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև այլ դեպքերում՝ մասնավորապես ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ գրավոր տեղեկատվություն»,-նշված է հարցման պատասխանի մեջ:

Հաջորդիվ տեսչական մարմինը հայտնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 13-ը ՇՎՏՄ-ն իրականացրել է մի շարք ստուգումներ: «Բենզալցակայաններում 44 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվել են ստուգումներ, որոնցից 38-ը՝ ծրագրով, 6-ը՝ դիմում-բողոքով: Տասում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 34ում հայտնաբերվել են խախտումներ՝ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չէին, իրացվող նավթամթերքի ցուցանիշները չէին համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Բոլոր տնտեսվարողները տուգանվել են, տուգանքի ընդհանուր չափը կազմել է 9 780 000 ՀՀ դրամ: Այս ընթացքում ստուգումներ են իրականացվել նաև ԱԳԼՃԿ-ներում:

Իրականացվել է 57 տնտեսվարող սուբյեկտի ստուգում, որից 41-ը ծրագրով, 16-ը՝ դիմում-բողոքի հիման վրա: Արդյունքում՝ ութում խախտումներ չեն հայտնաբերվել, 49-ում հայտնաբերվել են խախտումներ՝ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չէին, գազի ճնշումը գերազանցում էր թույլատրելի չափը: Բոլոր տնտեսվարողները տուգանվել են, տուգանքի ընդհանուր չափը կազմում է 9 350 000 ՀՀ դրամ: Բացի դա, ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսվարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ՝ սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար, որը համաձայնեցվում է տնտեսվարող սուբյեկտի հետ»,-նշում է տեսչական մարմինը:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք նույն տնտեսվարողների դեպքում լինում են կրկնախախտումներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ պարագայում, իրավասու մարմինն ընդգծում է. «Այո, նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ լինում են կրկնախախտումներ, տվյալ դեպքերում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը սահմանում է տուգանք՝ տուգանքի կրկնապատիկի չափով, եթե կատարվել է մեկ տարվա ընթացքում վարչական տույժի նշանակման օրվանից»: Իհարկե, մեծ են դժգոհությունները կապված նաև հեղուկ գազի կամայականորեն սահմանվող գների վերաբերյալ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նշում է, որ տվյալ հարցի հետ կապված որևէ լիազորություն չունի:

Քաղաքացիների հաջորդ դժգոհությունն այն է, որ շատ գազալցակայաններում ոչ թե գազ են «լցնում», այլ ճնշում, ինչը վնասում է գազի բալոնները: Գերատեսչությունը նշում է՝ «Կառավարության 2018 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի համաձայն, բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորված գազի ճնշումը պետք է չգերազանցի 19.6 ՄՊա: Թույլատրելիից ավել ճնշման հայտնաբերման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով»: Ինչ վերաբերում է համագործակցությանը, տեսչական մարմինը նշել է, որ անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում համագործակցում է բոլոր պետական կառույցների հետ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества