«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը
ЛАЙФ«Մեծ պատմություն փոքր քաղաքում». 15 տարի առաջ ֆիլմն իսկական ֆուրոր արեց հայկական կինոարտադրության մեջ, տարիներ անց այն ստեղծողները որոշել են լսարանին ներկայացնել ֆիլմի թարմացված տարբերակը:
Երեկ կայացավ կատակերգության վերամշակված տարբերակի պրեմիերան, որին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը:
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, որն այս ֆիլմը նկարահանել է, երբ 25 տարեկան էր: «15 տարի առաջ, երբ ներկայացնում էինք ֆիլմը, Մոսկվա կինոթատրոնը քաղաքի միակ կինոթատրոնն էր: Ինձ ասացին, որ հայկական ֆիլմերը հետաքրքրություն չեն առաջացնում, 3 օրից ավելի չեն ցուցադրում, բայց խոստացան իմ ֆիլմը 4-5 օր ցուցադրել: «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ն էկրաններին մնաց 45 օր: Այն ժամանակվա համար դա շատ բարձր ցուցանիշ էր,- հիշեց նա, ապա հավելեց: -Այն ժամանակ կրիչներն այլ էին: Ժամանակակից ստանդարտներին նայելիս միշտ ափսոսում էի, որ ֆիլմը միայն DVD տարբերակով է հասանելի: Որոշեցինք վերամշակել և ուղիղ 15 տարի անց կրկին հանձնում ենք ձեր դատին»:
Թե ինչ մեծ պատմություն է լինում փոքր քաղաքում, գրեթե, բոլորը գիտեն, բայց շատերի մոտ ֆիլմը նոստալգիկ հիշողություններ է առաջացնում՝ հիշեցնելով՝ ինչպիսին էր այն ժամանակվա ճոխությունն իրականում, ոչ թե 2021 թվականին աչքով պատկերված, ինչպես էին մարդիկ ապրում և որքան երիտասարդ էին դերասանները, որոնց մի մասն այսօր էկրաններին ներկայանում է արդեն ոչ որպես երիտասարդ սերունդ, մի մասն իր համար այլ ճանապարհ է ընտրել ու էկրաններին չէ:
Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի