Ռուսաստանն ամրապնդում է համաշխարհային ազդեցությունը, իսկ ԱՄՆ-ը կորցնում է այն. Ջեբ Բուշ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը գնալով ավելի է մեծ ազդեցություն է ձեռք բերում համաշխարհային ասպարեզում, մինչդեռ ԱՄՆ-ն այն կորցնում է: Այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական եւ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը:
«Մենք կորցնում ենք մեր ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինը ձեռք է բերում այն: Նա դաշնակից չէ»,-ասել է Բուշը:
«Մենք այնպիսի նախագահի կարիք ունենք, որն իսկապես կպաշտպանի ամերիկյան շահերը, լինի Եվրոպայում, թե Մերձավոր Արեւելքում: Միայն այդպես կարելի է լավ հարաբերություններ կառուցել Պուտինի հետ»,-ընդգծել է քաղաքական գործիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բացի այդ, նա քննադատության է ենթարկել նախագահի մեկ այլ հանրապետական թեկնածուի՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ վերջինս դրական է գնահատել Պուտինի կողմից իր հասցեին արված դրական արձագանքը:



