Ռուսաստանի հետ հարաբերությունները չի կարելի զոհաբերել ԱՄՆ-ի նախընտրական պայքարին. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը չէր ցանկանա, որ ԱՄՆ նախընտրական պայքարում Մոսկվայի ու Վաշինգթոնի հարաբերությունները որպես ծիսակարգային զոհաբերություն օգտագործվեին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի թեկնածուի արտահայտություններին՝ ռուսական կողմը բազմիցս շեշտել է, որ մենք չէինք ցանկանա , որ մեր երկիրն ու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները զոհաբերվեին նախընտրական պայքարին, որպես ինչ -որ ծիսակարգային զոհ օգտագործվեին նախընտրական բանավեճերի ընթացքում: Այս հարցում կարելի է միայն ափսոսանք հայտնել»,- ասել է Պեսկովը՝ երբ նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի վերաբերյալ Ջեբ Բուշի խոսքերը:
Ավելի վաղ Ջեբ Բուշը հայտնել էր, որ Ռուսաստանն ավելի է ուժեղացնում իր ազդեցությունն աշխարհում, իսկ ԱՄՆ –ն այն կորցնում է, դրա համար էլ նա վստահ է, որ ԱՄՆ նոր նախագահը պետք է ավելի ակտիվ պաշտպանի երկրի շահերը:
«Պուտինը հետեւողականորեն զբաղվում է ամբողջ աշխարհում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանությամբ: Ահա թե ինչով է զբաղվում Պուտինը»,- շեշտել է Բուշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



