Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ֆիննախը 228 ստուգմամբ պետբյուջե գանձման է առաջադրել ավելի քան 17 միլիարդ դրամ

ЭКОНОМИКА

Այս տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը նշել է, որ հայտնաբերված գումարների շուրջ 10 մլրդ դրամն արդեն վերականգնվել է պետբյուջե (շուրջ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV-րդ եռամսյակում): «2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների: Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ վարչությունն ակտիվ համագործակցել է այլ նախարարությունների, պետական գերատեսչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը:

Այսպես, հսկողական գործառույթների ընթացքում կատարվել է պետական գերատեսչությունների 328 և օտարերկրյա 24 հարցում, ինչպես նաև համանման գործունեություն իրականացնող կամ նույն ապրանք ներկրող-իրացնող ավելի քան 100 կազմակերպությունների: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իր գործառույթներն իրականացնելու շրջանակում դիտարկել է Ֆինանսների նախարարության այլ ստուգող ստորաբաժանումների իրականացրած ավելի քան 1400 ստուգման ընթացք, որի արդյունքում վարչության մասնագետների մատնանշած ուղղություններով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Հսկողություն է իրականացվել անշարժ գույքի օտարման մասով առաջացող հարկերի հաշվարկների նկատմամբ: Վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով 5 դեպքով ներկայացված ճշտգրտված հաշվետվություններով բյուջե է վերականգնվել 146 մլն դրամ հարկ: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ընթացիկ տարում իրականացրած 240 ուսումնասիրություններով` պահանջված  47,2 մլրդ դրամից հաստատել է վերադարձման ենթակա շուրջ 40 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար:

Տարվա ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով բյուջեից վերադարձվել է 43,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 38,5 մլրդ դրամի դիմաց, կամ 5,2 մլրդ դրամով ավել: 2015թ. հունիսից գործող օրենքի համաձայն, հիպոթեքային վարկի տոկոսների մարման նպատակով շուրջ 300 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձվել` կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերած ֆիզիկական անձանց: Սամվել Ավետիքյանի խոսքով` վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեութ յանը. «Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու հարցում»:

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении