Մխիթարյանը կարող է չխաղալ Վերոնայի դեմ. նրա մոտ մկանային հոգնածություն է
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Նշվում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է:
«Ռոմայի» մարզչական շտաբը՝ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ, Մխիթարյանի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այսօրվա նրա վիճակը գնահատելուց հետո:
Նշենք՝ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ: «Ռոման» 9 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ խփած և բաց թողած գոլերի 9-2 հարաբերակցությամբ:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
3
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
4
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



