Անօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթ է գցել դպրոցի բակ
ОБЩЕСТВОԱՄՆ-ում բանտ հասցնող անօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթը գցել է դպրոցի բակ, հաղորդում է FOX 11-ը:
Ըստ միջադեպի ականատեսների՝ կասկածելի սեւ փաթեթն ընկել է տեղական ժամանակով առավոտյան մոտ 8: 24-ին: Շուտով երեխաների խնամքի կենտրոնի կայանատեղի է եկել մուգ սև գույնի ավտոմեքենա, որի ներսում գտնվող անձը վերցրել է անօդաչուն: Ծանրոցը վերցրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Պարզվել է, որ փաթեթում եղել են մի քանի ֆունտ մարիխուանա, ծխախոտ, երեք բջջային հեռախոս, կրակայրիչ` USB-ով: Ըստ իրավապահ մարմինների՝ փաթեթը նախատեսված է եղել Լոուրենսվիլ ուղղիչ կենտրոնում գտնվողների համար: Ոստիկանությունն այժմ համատեղ հետաքննություն է անցկացնում Վիրջինիա նահանգի Թմրամիջոցների դեմ պայքարի աշխատանքային խմբի հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



