Ֆրանսիացի լարախաղացը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից ձգվող լարով (տեսանյութ)
ВИДЕОՓարիզում ֆրանսիացի լարախաղաց Նաթան Պաուլինը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից մինչև Շայո Ազգային պարերի թատրոն ձգվող լարով: Այս մասին հայտնում է Actu Paris-ը:
Միջոցառումն անցկացվել է Ֆրանսիայի մշակութային ժառանգության օրերի շրջանակներում: Երթուղին, որի ընթացքում նա փոխել է դիրքերը և նստել, Պաուլինը սկսել է Էյֆելյան աշտարակից 68 մետր բարձրության վրա, որից հետո ճանապարհի մի հատվածն անցել Սենա գետի վրայով` 30 մետր բարձրության վրա և բարձրացել մինչև Շայո թատրոնի տանիքի մակարդակին` 56 մետր բարձրությամբ:
Նա ամբողջ ճանապարհն անցել է 30 րոպեում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



