Նոր մանրամասներ համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից
МЕЖДУНАРОДНОЕԲացահայտվել է ՌԴ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակ բացած անձի ինքնությունը: Ինչպես փոխանցումէ «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, բուհում հրաձգություն է իրականացրել ուսանողներից մեկը:
Վերջինս վիրավոր է և ձերբակալված: Նշվում է, որ ուսանողը, գտնվելով համալսարանի կորպուսներից մեկի տարածքում, կրակ է բացել մոտակայքում գտնվողների ուղղությամբ: Ձերբակալվածի մասին տեղեկություններ են հավաքվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն՝ հրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Նրանց մասին տեղեկությունները ճշտվում են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



