Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել
ПОЛИТИКАՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷս-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցության ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



