«Միշտ երազել եմ աղջիկ ունենալ»․ նոր լուսանկարներ Քրիստինա Եղոյանի երեխայի նախածննդյան խնջույքից
ЛАЙФTert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին։ Քրիստինան օրերս հրապարակում է արել երեխայի նախածննդյան խնջույքից, որի ժամանակ պարզել է երեխայի սեռը։
Քրիստինայի և Սիմոնի առաջնեկն աղջիկ է։ Դերասանուհին շարունակում է լուսանկարներ հրապարակել ԱՄՆ–ում կազմակերպված խնջույքից։
«Միշտ երազել եմ աղջիկ ունենալ, որ տիկնիկի պես սիրուն շորիկներ հագցնեմ»,– լուսանկարներից մեկին կից գրել է Քրիստինան։
Նա նաև ցույց է տվել, թե ինչպես են իրեն «տանջել» սկզբում չբացահայտվելով երեխայի սեռը։
Նշենք, որ Քրիստինան այդս շրջանում ԱՄՆ–ում է։ Երգչուհին ամուսնացել է այս տարվա մարտին։ Նա և սիրելին՝ Սիմոնը, շքեղ հարսանիք էին կազմակերպել իրենց միության առթիվ։




1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



