Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով
ПОЛИТИКАԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ մասին մեզ փոխանցեցին հիվանդանոցի մեր աղբյուրները, հաղորդում է Hraparak.am-ը:
Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց։
Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։
Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



