Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում զրուցել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցում:
«Հանդիպումը, որը տեղի է ունեցել կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ», - նշել էներկայացուցիչը:
«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին», - շարունակել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



