Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արցախյան ազատամարտի նահատակները հայոց պետականության իրական խարիսխներն են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի թիվ 46 ավագ դպրոցի դասասենյակներից մեկում աշխատանքային ամենաիսկական եռուզեռ էր: Ներս մտնելով՝ աչքդ միանգամից ընկնում է հանդիպակաց պատին փակցված նկարներին: Տղաների խիստ և ժպտացող հայացքների ներքո աշխատող մարդիկ և ներս ու դուրս անող երեխաները չեն կարողանում աչքները կտրել լուսանկարներից, ասում են՝ կանգնում, զրուցում ենք հետները, հարցեր տալիս, որոնց պատասխանները, սակայն, չեն հնչում: Մեկը մյուսից պայծառ, կենսախինդ աչքերով ու այնքան երիտասարդ: Ավաղ, նրանց ֆիզիկական ներկայությունը վայելելու հնարավորությունն այլևս չենք ունենալու:

Մեկ տարի առաջ սահմանին պատերազմ էր, զոհասեղանին դրվեցին Արցախն ու պետականությունը: Ռազմագիտության դասասենյակն այսուհետ լինելու է փոքրիկ հավաստումն ու հիշեցումը նրա, որ դպրոցի չորս շրջանավարտներ՝ Դմիտրին, Արամայիսը, Տիգրանը և Ֆելիքսը, Արցախյան վերջին պատերազմում բռնեցին հավերժության ճամփան: Հայացքս սահուն հեռանում է նկարներից դեպի բաց պատուհանը: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ դասասենյակի պատուհանի մոտ է ծածանվում մեր պետական դրոշը, տղաներն էլ, կարծես թե, ակամայից շարունակում են հսկել եռագույնը:

Դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանը նշում է՝ նման դասասենյակ ունենալու մտահղացում իր գիտակցության մեջ վերջին տարիների ընթացքում չէր առաջացել: «1991-94 թվականների ընթացքում մեր ազատամարտի հերթական փուլում ևս ունեցանք շուրջ 6000 զոհ, բայց մեր դպրոցի շրջանավարտներից որևէ մեկն այդ պատերազմում չէր զոհվել»,-ասում է տնօրենը, հետո հավելում. «Իհարկե, մշտապես քննարկել ենք հարցը, թե ինչպիսին ենք ուզում տեսնել ռազմագիտության՝ նախնական զինվորական պատրաստության դասասենյակը: Որոշակի աշխատանքներ իրականացնելու մտադրություն կար, որովհետև դասասենյակի ընդհանուր տեսքը, պայմանները չէին համապատասխանում մեր կողմից իրականացվող տվյալ առարկայի գծով ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովմանը:Պլանավորել էինք այդ դասասենյակը ևս վերանորոգել, բայց ինչպես ասում են՝ «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»,-նշում է «Փաստի» զրուցակիցը:

Նկարների հետ ներկայացված են նաև տղաների կենսագրական որոշ տվյալներ: «Մեր տղաներից Դմիտրի Իսպիրյանը կադրային զինվորական էր, ռազմական կրթություն էր ստացել նաև Հունաստանում, իսկ այս վերջին պատերազմի ընթացքում իր զինվորական ծառայությունն էր անցկացնում Արցախում: Մեր մյուս տղաները կամավոր էին մեկնել ռազմաճակատ և մասնակցել ռազմական գործողություններին»,ասում է դպրոցի տնօրենը:

Դասասենյակում ներկայացված են չորս տղաները, բայց, տնօրենի խոսքով, նրանք իրենց մեջ խտացնում են հայրենիքի համար ընկած բոլոր տղաներին: «Մենք այս ճանապարհով ցանկանում ենք մեծարել նրանց կատարած գործը, խոնարհվել նրանց հիշատակի առջև: Այս ամենը մեզ համար ունի նաև այլ նշանակություն՝ այս ոգով, տղաների օրինակով պետք է սերունդ կրթել և դաստիարակել: Այս տարի նշում ենք հայոց պետականության 30-ամյա տարեդարձը: Արցախյան ազատամարտի բոլոր նահատակները մեր հայոց պետականության իրական խարիսխներն են: Ինձ համար Եռաբլուրը և մեր մյուս բոլոր գերեզմանատները, որտեղ ննջում են մեր տղաները, ոչ միայն սրբավայր են, այլ նաև ոգեկոչման, արարման, նոր իրադրության մեջ նորովի մտածողություն զարգացնելու փայլուն հնարավորություն: Այդ հողը չի կարող այլ կերպ սնուցել մեր մտածողությունը, եթե մենք իսկապես ընկալել ենք դրա արժեքը: Մեր տղաները հայրենիքին ամենաթանկն են զոհաբերել, նրանք իրապես չէին էլ ճաշակել կյանքի ողջ գեղեցկությունը, բայց անգամ այդ տարիքում պատրաստ եղան հանուն հայոց պետականության պաշտպանության ամենաթանկը զոհաբերել: Նրանք իրենց անօրինակ սխրագործություններով նույնականանում են պետականության գաղափարի հետ»,-եզրափակում է դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանը:

Զրույցից հետո շրջում ենք դպրոցում, խոսում կրթության կարևորության, երեխաների գիտակցության մեջ ազգային արժեքների, գաղափարախոսության ամրապնդման մասին: Հաջողություն ենք մաղթում մեկմեկու, դուրս եմ գալիս շենքից և հասկանում, որ միակ զգացումը, որն այդ պահին ունեմ, անզորությունն է և գլխումս ծագած բազում անպատասխան հարցերը: Չնայած սրան՝ կյանքը ինձ և այդ փողոցով, մայրաքաղաքով ու ամբողջ երկրով ինչ-որ տեղ շտապող մարդկանց համար, այո՛, շարունակվում է, մեր ֆիզիկական գոյությունը չի ընդհատվել տղերքի շնորհիվ: Բայց միայն ֆիզիկականը…

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%