Ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում. ԱՀԿ-ն նախազգուշացրել է վտանգի աճող մակարդակի մասին
ОБЩЕСТВОՕդի աղտոտվածությունն ավելի վտանգավոր է, քան կարծում էին նախկինում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ հիմնական աղտոտիչ նյութերի, ինչպես օրինակ՝ ազոտի երկօքսիդի առավելագույն անվտանգ մակարդակը նվազում է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ըստ ԱՀԿ տվյալների՝ ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն ամենաշատն են տուժում, քանի որ նրանց տնտեսական զարգացումը կախված է հանածո վառելիքից: ԱՀԿ-ն օդի աղտոտվածությունը համեմատում է ծխելու և անառողջ սնվելու հետ:
Համաշխարհային կառույցը կոչ է անում իր 194 անդամ երկրին նվազեցել թունավոր նյութերի արտանետումների մակարդակը և քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



