Հայաստանում հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 2,9 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-նոյեմբերին 2,9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Երկարատև աճից հետո կրկին անկում է գրանցել շինարարությունը: Նվազել են նաև առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները:
Շինարարության ծավալը նվազել է 3,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճ է գրանցել` 1,4 տոկոսով: 2014թ. հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը պահպանել է երկնիշ աճի ցուցանիշը՝ 11,6 տոկոս: Առեւտրի շրջանառությունը նվազել է 7,1 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 4,6 տոկոսով աճել է 2014թ. հունվար-նոյեմբերի համեմատ: Սպառողական գների ինդեքսն աճել է 4,1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1,5 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8,5 տոկոսով` կազմելով 181 հազար 412 դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-նոյեմբերի համեմատ նվազել են 20,6 տոկոսով (4 միլիարդ 313.6 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 4,7 տոկոսով (1 միլիարդ 345.2 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,2 տոկոսով (2 միլիարդ 968.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄ Ն դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբերին եղել է 477.46: