Մահացել է «Սև կինոյի հոգևոր հայր»-ը
КУЛЬТУРАՈւթսունինը տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, որին անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք ամերիկյան կինեմատոգրաֆի հսկա Մելվին Վան Փիբլզի մահվան մասին, որը նախորդ գիշեր մահացել է տանը՝ ընտանիքի շրջապատում»,- ասված է «Ինստագրամ»-ում տեղադրված հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ Վան Փիբլզը խորը հետք է թողել աշխարհի մշակութային լանդշաֆտի վրա:
Մելվին Վան Փիբլզը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 21-ին՝ Չիկագոյում: Նրան ամենամեծ համբավը բերել է «Սվիտ Սվեբեկ» ֆիլմը (1971):
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



