Գոռ Հակոբյանի որդիների մկրտությունն ու ընտրված անունները
ЛАЙФԴերասան Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի կրտսեր որդին՝ Ռիչարդը, այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմկակերպել: Դերասանն ու կինն այսօր նաև մկրտել են իրենց որդիներին: Օրվա ընթացքում կկայանա նաև Ռիչարդի ատամհատիկի արարողությունը:
Գոռն Ինստագրամի իր էջում հրապարակել է տղաների լուսանկարներն ու գրել, թե ինչ անուններ են ընտրել նրանց համար մկրտության ժամանակ: «Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»,- լուսանկարին կից գրել է նա:
Ավելի վաղ նա նաև շնորհավորել է կրտսեր որդու ծնունդը: «Ուղիղ մի տարի առաջ, սեպտեմբերի 24-ին էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ, Ռիչ»,- գրել է Գոռը: Իր հերթին՝ Հրուշը գրել է. «Ապրես, որ ծնվել ես, Ռիչ: Շնորհավոր 1 տարեկանդ մեր լույս տղա»:
Tert.am Life–ն ավելի ուշ կներկայացնի օրվա մանրամասները:



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



