Չինացի դիվանագետը կոչ է արել Պեկինին պատրաստ լինել միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ում Չինաստանի նախկին դեսպան Շա Ցզուկանը հայտարարել է, որ ՉԺՀ-ն պետք է պատրաստ լինի առաջինը միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներկայության աճի ֆոնին, հաղորդում է Daily Mail թերթը:
Ցզուկանի կարծիքով՝ Պեկինը պետք է հրաժարվի «առաջինը միջուկային հարված չհասցնելու» քաղաքականությունից, որպեսզի հետ մղի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր ձեւավորվող միությունները:
Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանի ընթացիկ քաղաքականությունը, որն իրականացվում է 1960-ականներից ի վեր, Պեկինին «բարոյական գերազանցությամբ» է օժտել, սակայն անընդունելի է, քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն պայմանավորվի, որ կողմերից ոչ մեկն առաջինը միջուկային հարված չի հասցնի:
1
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
2
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
3
Почему США так спешат? «Паст»
4
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...
5
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?



