Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հրանտ Խաչատրյանի նամակը Սերժ Սարգսյանին

ПОЛИТИКА

Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել՝ ուղղված երկրի նախագահ Սերժ Սարգսյանին։

* * *

Խորհուրդ Սերժ Սարգսյանին. Հուսով եմ կօգնե՛ք, որ հասնի հասցեատիրոջը

Բարեւ Սերժ.

Կներես, ես ինձ դուս եմ դրել ամեն տեսակ պայմանականություններից ու ձեւականություններից ու դիմում եմ այնպես, ինչպես մտածում եմ ավելի հասանելի կլինի:

Հասկանում եմ՝ քո վիճակն էլ վիճակ չէ: Ոչ ստացածդ ժառանգությունն էր բանի նման, ոչ էլ ձեւավորածդ հենարանը հուսալի: Եթե համարում ես նախորդներիդ (Լեւոնի ու Ռոբերտի) ճակատագիրը կրկնելը վատ տարբերակ չէ, կարող ես շարունակությունը չկարդալ: Հակառակ դեպքում շարունակենք …

Տեսնում եմ երիտասարդ ցուցարարների վերջին ակցիաները քեզ պետք են որոշակի խնդիրներ լուծելու համար: Ես հուսով եմ, որ սա երկար սպասված նոր սերունդն է ու եթե մենք նրանց նկատմամբ հոգատար գտնվենք, ապա կարող ենք հույսեր կապել: Շատ չմանրանամ, վերջում խնդրելու եմ, որ ամեն ինչ անես, որ նրանք չկոտրվեն ու չիհիասթափվեն: Գիտես, դրա շարունակությունը որն է՝ կամ անպիտան մոլախոտ են դառնալու, կամ դիսիդենտ, կամ ել վաճառվելու են սրան-նրան ու երկրի դեմ աշխատեն: Գիտես նաեւ, որ ինձ դուր չեն գալիս նաեւ քեզ վաճառվողները ու դու ել նրանց մարդ չես համարում:

Հիմա քո հնարավոր վախերի մասին.

Իհարկե, փոքր հաղթանակներից ոգեւորված երիտասարդների մի մասը կարող է համախմբվել ու անկառավարելի քաղաքական միավոր ստեղծել: Ինձ շատ է դուր գալիս այն, որ այս երիտասարդները քաղաքական պահանջներ չեն ներկայացնում ու մոտ չեն թողնում հին ու նոր քաղաքական գործիչներին: Չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես հասուն չեն ու դիրքորոշումներ չունեն: Ինչ թաքցնեմ, ոմանց գիտեմ, շատ նման են ինձ 1988-ի դրությամբ: Աշխատանք ունեն, նույնիսկ բարձր վճարվող, մասնագետ են դարձել համառության ու աշխատասիրության շնորհիվ, Լեզուներ գիտեն ու գիտեն արտասահմանի ճանապարհը, բայց հասկանում են, որ միայն Հայաստանում կարող են հավակնել երկրի տերը կոչվելուն: Բոլոր դեպքերում վստահ են իրենց ապագայի վրա այստեղ, թե այնտեղ: Ու դեռ ցանկություն է մնացել փորձել իրենց բախտը հայրենիքում: Իսկ հասկանո՞ւմ ես. Հայրենիքում ապրելու գինը շատ է բարձրացել ու շարունակում է բարձրանալ: Եթե նույնիկ համարենք, որ այդ երիտասարդները հանուն հայրենասիրության համաձայն են վճարելու հավելյալ գինը իրենց շռայլությունների ու ճոխությունների հաշվին, ապա հայաստանյան բարձր աշխատավարձը մի կերպ է հերիքում երկու երեխայով ընտանիք մարդավարի պահելու համար: Չմոռանանք, որ առավել բարեխիղճները պահում են նաեւ մեր սերնդի իրենց ծնողներին, ովքեր դեռեւս աշխատունակ են, բայց արդեն անգործ:

Ահա այդ մարդկանց մասին ենք մենք հիմա խոսում: Մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում ապրել, բայց այս պահին ձեզնից իշխանություն չեն ուզում: Իսկ մի քանի տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը:

Դժվար թե համոզեցի, բայց անցնենք առաջ մտածելով, որ դու վախկոտ մարդ չես:

Հիմա գումարների ու պահանջողների մասին.

Պահանջվող մեծ գումար հավաքելու ամենահեշտ ձեւն իհարկե շատ մարդուց քիչ-քիչ վերցնելն է՝ երբ թուրդ կտրում է: Քո շատ պաշտոնյաներ զարմանում են, թե 7 դրամն ի՞նչ է, որ չեք ուզում տալ: Եթե ամառ ու ձմեռ չլիներ ավելի հեշտ կլիներ համոզելը: Բայց երբ մարդկանց ամառային ու ձմեռային ծախսերի տարբերությունը հասնում է ընտանեկան բյուջեի մեկ քարրորդին, մարդը դեռեւս ամռանը սկսում է մտածել ձմռան, որոշ սրիկաների անօրինական եկամուտների, դղյակների ու անբարտավան պահվածքի մասին: Հուսով եմ, որ թվարկածներիս մեջ քեզ շատ հարազատ մարդիկ չկան, որ ասածս սրտիդ կպնի: Բոլոր դեպքերում կներես: Ուղղակի ուզում էի ասել, որ մարդը դիմացինին պետք է հարգի, որ փոխադարձ հարգանք ակնկալի: 25 տարի ուղղակի կատաղում էի, երբ պոստ-սովետիկուս արդարություն պահանջողներից լսում էի. «Ղեկավար են, թող իրենք ուտեն, բայց մեզ էլ բաժին հանեն»: Նույնիսկ արդարացնում էի քո նախորդների վարքագիծը ասլով, որ հենց այդպես էլ անում են ու իզուր եք դժգոհում: Նոր սերունդն այդպես չի մտածում: Ասում են մերը տվե՛ք, ձերը եթե քիչ է օգնենք շատանա: Համարենք, որ գումարները դու գիտես որտեղից վերցնել օրենքով, թե հայտնի ձեւերով: Դժվար կլինի, բայց մեկ է, դրանք քեզ «պաշտելու» են քանի իշխանություն ունես, իսկ հետո … լեզուս չի պտտվում որ ասեմ:
Իսկ ո՞վ գիտե, այսօրվա երիտասարդներից մեկը վաղը կարող է այնպիսի ղեկավար դառնալ, որ բոլորս անկեղծորեն իր արեւով երդվենք: Դու էլ ես ուզում չէ՞ երկար ապրել ու Հայաստանում (Արցախը ներառյալ):

Երկարեց, կարճ կապեմ:

Ուրեմն, ամեն ինչ անում ենք, որ այդ երիտասարդներից ոչ մեկը ո՛չ կոտրվի ո՛չ էլ վաճառվի: Բարձր տրամադրությամբ բոլորը վերադառնան իրենց աշխատանքին ու շարունակեն ապրել ու մտածել իրենց ապագայի մասին Հայաստանում:

Եթե հաջողվի էլի բան ունեմ ասելու: Մի քանի հոգի էլ բանտում կան լավ տղաներ …

Աստված քեզ օգնական:

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности