Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաստաթղթի իսկական բովանդակությունը մշուշով է պատված. արդյո՞ք Փաշինյանը բանավոր խոստում է տվել. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru-ն «Ինչի՞ մասին են առայժմ շշուկով խոսում Բաքուն, Երևանը, Մոսկվան և Անկարան» վերնագրով հոդվածում գրում է, որ աշխարհում ոչ ոք չէր սկսի աղմուկ բարձրացնել Հարավային Կովկասում Զանգեզուրի (հայտնի է նաև Սյունիքի կամ Մեղրու) հիպոթետիկ տրանսպորտային միջանցքի պատճառով, եթե Ղարաբաղյան պատերազմ չսկսվեր 30 տարի առաջ, հետո սառեցվեր, ապա կրկին վերսկսվեր, հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չհամաձայնվեին դրան վերջ դնել անցյալ տարվա նոյեմբերին: Արդյունքում ոչ-ոքի չի եղել. հաղթողը Ադրբեջանն է: «Լայն հասարակությունը» երբեք էլ չտեսավ եռակողմ խաղաղության հայտարարության լրիվ տեքստը: Հայտնի է միայն, որ կողմերը պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում:

Դա շատ պարզեցված ձևակերպում է: Եթե մանրամասները բացակայում են, ապա հնարավոր է դառնում փաստաթուղթը ազատ մեկնաբանել, որը «պարարտ հող» է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Երևանի և Անկարայի միջև քաղաքական տարաձայնությունների համար: Հիշեցնենք, որ վերջինս չէր զլացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Բաքվին համակողմանի աջակցել: Եվ հիմա Թուրքիայի նախագահը Զանգեզուրի միջանցքի բացումը միանշանակորեն կապում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ: Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դա «քաղաքական» հարց է: Բայց տարածաշրջանի համար, լայն իմաստով, այն նաև այլ բեռնվածություն է կրում:

Ըստ ադրբեջանական կողմի, միջանցքի բացումը նշված է եռակողմ հայտարարության մեջ, սակայն Երևանը դա չի հաստատում: Կարծիքները կիսվել են նաև ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում: Մի խոսքով, մշուշով է պատված փաստաթղթի իսկական բովանդակությունը: Հարց է ծագում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստում է տվել չխոչընդոտել Զանգեզուրի միջանցքի բացմանը, և այն հիմա քննարկվում է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների «գաղտնի բանակցություններում»: Բայց ի՞նչ «կախարդական» միջանցք է դա: Այն ոչ միայն ադրբեջանական «մետրոպոլիան» կկապի իր ինքնավարության և Թուրքիայի հետ, այլ նաև կդառնա կարևոր օղակ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներում, որն էլ էապես կբարձրացնի Ադրբեջանի դերը որպես տրանսպորտային հանգույց: Այս ամենն, ի վերջո, տարածաշրջանը կկապի Չինաստանի և Եվրոպայի, ինչպես նաև Մերձավոր Արևել քի երկրների հետ: Ընդհանրապես, Զանգեզուրի միջանցքը, եթե խոսենք բացառապես տարածաշրջանի շահերի մասին, ձեռնտու է բոլորին, այդ թվում՝ շրջափակման մեջ գտնվող Հայաստանին:

Մյուս կողմից՝ Ռուսաստանը կստանա երկաթուղային կապ Հայաստանի հետ, որին երկար ժամանակ ձգտում է: Բայց Երևանում ԶԼՄ-ները խուճապի մեջ են. եթե միջանցք լինի հայ-իրանական սահմանի երկայնքով, ապա այն կդառնա «հաղորդակցային ինքնիշխանության և Իրանի հետ հաղորդակցության խախտում»: Փաստարկն այն է, որ իրանցիները Հայաստան մտնելու համար «ստիպված կլինեն անցնել երրորդ երկրի կողմից վերահսկվող միջանցքով: Երևանում ընդդիմությունը ևս տագնապ է հնչեցնում: «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավարը համոզված է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անելու է Սյունիքով միջանցք ստանալու համար: Թվում է, թե պատգամավորն իրավացի է, քանի որ Փաշինյանը կա՛մ կտրականապես բացառում է այն բացելը, կա՛մ ինչ-որ անորոշ մեկնաբանություններ է անում այդ հաշվով: Ինչ-որ առումով նրան կարելի է հասկանալ. վտանգավոր է կրկնակի անգամ հայերի կրակն իր վրա ուղղելը:

Բայց բիզը չես թաքցնի պարկի մեջ: Եվ այդ «բզով» Հայաստանի ընդդիմությունը կծակի Նիկոլ Վովաևիչին: Իրականում, չի էլ դադարել դա անել: Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացեիբաց է հույս հայտնում, որ ժողովուրդը ուժ կգտնի ազատվելու Փաշինյանի իշխանությունից, որը դարձել է «ազգային աղետի պատճառ»: «Դեռ մեկ տարի առաջ,-ասել է նախկին նախագահը,-Հայաստանը հպարտ էր իր զինված ուժերով, որը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի էական գործոն էր: Այսօր այն ոչ միայն դադարել է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, այլ նաև չի կարողանում պաշտպանել երկրի ինքնիշխանությունը»: Իսկ ինքնիշխանությունը պատերազմում պարտվելուց հետո անցնում է նաև Զանգեզուրի միջանցքով:

Եվ եթե Բաքուն արդեն հարվածում է լիտավրներին դրա բացման համատեքստում, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նման հնարավորության մասին այնքան տարօրինակ կերպով է պատասխանում, որ անհնար է հասկանալ Երևանի իրական մտադրությունները: Ավելի ճիշտ, հասկացի՛ր՝ ինչպես ուզում ես: Այս ամենը հուշում է, որ Մոսկվան, Բաքուն և Անկարան, այնուամենայնիվ, կարողացել են «սեղմել» Փաշինյանին կա՛մ անցյալ տարի եռակողմ հայտարարություն կազմելիս, կա՛մ հետագա «դիվանագիտական» ջանքերի շնորհիվ:

Ըստ Գևորգյանի, «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն»: Սակայն, ըստ Փաշինյանի մամուլի քարտուղարի, կան տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման այնպիսի տարբերակներ, որոնք կընդգծեն տարածաշրջանի փոխկապվածությունը, և Հայաստանի կառավարությունը սատարում է հենց նման տարբերակի: Մնում է ձեռքերը դեպի երկինք բարձրացնել և բացականչել. «Ուրեմն, ցույց տո՛ւր մեզ այդ տարբերակը»: Բայց ո՛չ. շուրջը շշնջում ու շշնջում են, մուկ ու կատու են խաղում, պահմտոցի, բայց ոչ մանկական, այլ որոշակի ինտրիգային, քաղաքական:

Եվ զարմանալի չի լինի, որ մի գեղեցիկ առավոտ հայտարարվի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքների մեկնարկի մասին: Իսկ հետո Երևանի իշխանության համար կդժվարանա չեզոքացնել ընդդիմության ռևանշիստական դրսևորումներն իրենց դեմ, քանի որ իրենք Ադրբեջանին և Թուրքիային «երկրորդ անգամ են հանձնվել»: Իսկ հետո ի՞նչ: Ակնհայտ է, որ հեղաշրջման մեկ այլ փորձ կլինի: Ծիծաղելի է ասել՝ միջանցքի պատճառով, բայց այնպիսի միջանցքի, որը իրադարձությունների նման զարգացումով կարող է Հայաստանի համար ոչ մի տեղ տանող ճանապարհ դառնալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян